Ի՞նչ առողջական խնդիրներ է բուժում ռեհանը․ Բնական դեղամիջոց է լրիվ

Դիտումներ 1046

Ի՞նչ առողջական խնդիրներ է բուժում ռեհանը․ Բնական դեղամիջոց է լրիվ

Անուշաբույր բույսն օգնում է բարելավել նյարդային համակարգի ընդհանուր վիճակը, նվազեցնում է սթրեսն ու նյարդայնությունը, փրկում է անքնությունից և հուզական գերհոգնածությունից:

 

 

Պատրաստման կարգը՝

- 2 ճաշի գդալ մանր կտրատած թարմ ռեհանի վրա լցնել մեկ լիտր եռման ջուր։

- Փակեք տարան կափարիչով: Ըմպելիքը պետք է եփվի 20 րոպե։



Բացառիկ հատկութհուններ ունի ռեհանը․ նույնիսկ բժիշկներն են զարմացած

Ռեհան կամ շահասպրամ (լատ.՝ Ocimum), արքայիկ, ասպրամ, պատրուճ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորների) ընտանիքին պատկանող խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Ամենատարածված կանաչեղեններից է։ Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի հարավը, մասնավորապես Հնդկաստանը։ Հայտնի է 50 տեսակ։

Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։

Այն հարուստ է վիտամին К-ով, որը անհրաժեշտ է արյան մակարդելիության համար: Վիտամին  А-ն պաշտպանում է արյան անոթների բջիջները վնասակար ազատ ռադիկալների ազդեցությունից:

 

 

Այն չի թողնում, որ օրգանիզմում խոլեստերին կուտակվի, ինչի շնորհիվ կանխվում է կաթվածների և աթերոսկրելոզի զարգացումը:

Ռեհանը պարունակում է այլ վիտամիններ և հանքանյութեր: Նրանում առկա է երկաթ, մագնեզիում, կալցիում, վիտամին С, կալիում, մանգան, ունի հակաբակտերիալ ազդեցություն և պաշտպանում է ԴՆԹ Ֆլավոնոիդները:

Հակաբակտերիալ ազդեցության շնորհիվ ռեհանը հիանալի հակաբիոտիկ է, իսկ եթե այն օգտագործեք սխտորի հետ, ապա ամենաուժեղ հակաբիոտիկը կստանաք:

Ռեհանը մաքրում է զարկերակները խոլեստերինից, օգնում է պայքարել հազի, գլխացավի և այլ հիվանդությունների դեմ:

ՌԵՀԱՆԻ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔՆ Ու ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԸ


ՌԵՀԱՆԸ ՊԱՐՈւՆԱԿՈւՄ Է օրգանիզմին անհրաժեշտ K1 վիտամինի 1 օրվա պահանջարկի 90%-ը, որը նպաստում է արյան մակարդալիությանը, իսկ K2 վիտամինը նպաստում է կալցիումի յուրացմանն ու կանխարգելում է օստեոպորոզի առաջացումը: K2 վիտամինը գոյանում է K1-ից՝ մարդու օրգանիզմում:
Հարուստ է բետա-կարոտինով – 63% , լյութեին-զեաքսանտինով – 57% ու ֆոլիաթթվով: Պարունակում է վիտամիններ՝ C-25.7%, B6- 37.4%, պանտոտենաթթու -10.5%:



Բետա կարոտինը պաշտպանում է մաշկը արևի ճառագայթներից: Դրա կեսն աղեստամոքսային համակարգում վերածվում է A վիտամինի. որը
-խթանում է ոսկրերի նորացման ընթացքը, 
-բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և հակաօքսիդանտ ակտիվությունը, 
-առանց A վիտամինի անհնարին է ժառանգական ֆումկցիայի ապահովումը, 
.լյութեին-զեաքսանտին զույգը և A վիտամինը պաշտպանում են աչքի ցանցաթաղանթը,
.Ֆոլիաթթուն անհրաժեշտ է ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիան խթանելու ու B12 վիտամինի յուրացման համար , նաև նպաստում է հիշողության պահպանմանը: Սակավության դեպքում կարող է նկատվել մազերի վաղաժամ ճերմակում,

 


.Պիրիդոքսինը՝ B6 խթանում է լյարդում գոյացող այն ֆերմենտների գոյացումը, որոնք նպաստում են սպիտակուցների ու ճարպերի յուրացման ընթացքին: Հնդկական բժշկությունը ռեհանի ու կաթնափշի յուղերի խառնուրդով բուժում է լյարդի հիվանդություններ: B6 վիտամինի սակավության դեպքում առաջանում են թվով մոտ 120 առողջական խնդիրներ:
.Պանտոտենաթթուն կանխարգելում է ծերացումը, կնճիռների գոյացումը: Կարգավորում է նյարդային համակարգի, մակերիկամների,վահանագեղձի բնականոն ֆունկցիոնալ վիճակը:
Ռեհանը պարունակում է մանգանեղ – 58%, կոբալտ -52%,պղինձ-39%, երկաթ -21%, ռուբիդիում -17%,կալցիում, մագնիում, վանադիում, սիլիցիում – մոտ 15- ական %, 
կալիում -12%, ֆոսֆոր,քրոմ ցինկ – մոտ 7-ական %, բոր, յոդ, մոլիբդեն մոտ 5-ական % ,այլ: 
Պարունակում է զգալի քանակությամբ բազմաչհագեցած օմեգա-3 ճարպաթթու-32%: 
Պարունակում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնող բուսական ստերոլ՝ բետա-սիտոստերոլ-38%:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։


Ամենաընթերցվածը