Քյուֆթա, որը պատրաստվում է բրնձով և մսով. Նորույթ, որը անկասկած դուր կգա ձեզ

Դիտումներ 261

Քյուֆթա, որը պատրաստվում է բրնձով և մսով. Նորույթ, որը անկասկած դուր կգա ձեզ

Բաղադրամասեր ՝ 

1 կգ տավարի փափկամսին ՝ 

Կես բաժակ բրինձ,

1 հատ ձու,

մի քանի ճյուղ մաղադանոս և ռեհան,

աղը, պղպեղը ՝ ըստ ճաշակի

 

 



Պատրաստման եղանակը ՝ 

Տավարի փափկամիսը 2 անգամ աղալ: 

Մաղադանոսը, ռեհանը խառնել ձվի հետ:

Բրինձը լավ լվանալ և խառնել մաղադանոսի ձվի և ռեհանի հետ:

Ստացված զանգվածին ավելացնեկ աղացած միսը  և լավ խառնել ՝ ավելացնելով աղ և պղպեղ:մ

Հետո բաժանել ձեռքի մեծության կտորների և յուրաքանչյուր կտորին տալ երշիկի ձև, ապա եռացող ջրի մեջ եփել` ավելացնելով մի քիչ աղ: 

Եփելուց հետո շրջանաձև կտրաատել, հաստությունը վերցնել ճկույթ մատի հաստության չափով, այնուհետև թաթախել նախ ալյուրի, հետո ձվի մեջ ու տապակել յուղով:

 


Ամենաընթերցվածը