Քրքումով այս ըմպելիքները յուրահատուկ օգուտներ կբերի

Դիտումներ 1044

Քրքումով այս ըմպելիքները յուրահատուկ օգուտներ կբերի

Ինչպե՞ս երկարացնել երիտասարդությունը և բուժել մարմինը.

1. Բուժիչ ըմպելիք քրքումով և լայմով
Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- 1 բաժակ եռման ջուր
- 1/4 թեյի գդալ քրքում
- 1 թեյի գդալ լայմի հյութ (կամ կիտրոն)
- 1 թեյի գդալ շաքարավազ
Անհրաժեշտ է քառորդ թեյի գդալ քրքումի վրա լցնել եռացրած ջուր և թողնել մի քանի րոպե: Ավելացնել լայմի հյութ, շաքարավազ և խառնել։ Այս ըմպելիքի օգտակար հատկությունները բարձրացնելու համար կարող եք դրան ավելացնել մի քիչ չոր կոճապղպեղի արմատ։

 

 

2. Բուժիչ ըմպելիք՝ քրքումով, մեղրով և կաթով
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- մեկ բաժակ տաք կաթ
- 1/4 թեյի գդալ քրքում
- մեկ թեյի գդալ մեղր
Անհրաժեշտ է քրքումի վրա լցնել տաք կաթ, ծածկել կափարիչով և թողնել 5 րոպե, ապա ավելացնել մեղրը։



Այս կինը մեկ տարի շարունակ առավոտյան քրքումով ջուր է խմել. Նույնիսկ բժիշկը զարմացավ արդյունքներիցԱյս կինը մեկ տարի շարունակ առավոտյան քրքումով ջուր է խմել. Նույնիսկ բժիշկը զարմացավ արդյունքներից

Քրքումը վերջին տարիներին դարձել է ամենահայտնի համեմունքներից մեկը և լավ պատճառներով: Այն պարունակում է հսկայական քանակությամբ սննդանյութեր և բարենպաստ ազդեցություն ունի առողջության վրա։ Քրքումը հզոր հակաօքսիդանտ է, դրա օգտագործումն ունի երիտասարդացնող և հակաբորբոքային ազդեցություն։

Քրքումով ջուրը ամենաառողջարար ըմպելիքներից է։

 

 

Այս պատմությունը պատահել է Անգլիայից մի կնոջ հետ։ 12 ամիս օգտագործելուց հետո կինը անհավանական փոփոխություններ է զգացել իր առողջության մեջ։ Այն ունի զարմանալի pH մակարդակ, ինչը նշանակում է, որ այն ալկալացնում է մարմինը, բարելավում է մարսողությունը, ինչպես նաև թեթևացնում է արթրիտի ախտանիշները: Նա ստացել է այս բոլոր առավելությունները՝ 12 ամսվա ընթացքում ամեն առավոտ մեկ բաժակ քրքումով ջուր խմելով:

Մեկ բաժակ տաք ջրի մեջ ավելացնել մեկ թեյի գդալ քրքումը մի պտղունց սև պղպեղով և լավ խառնել։ Ըմպելիքը խմեք տաք վիճակում։

Ըմպելիքի օգուտները առողջության համար.

Նպաստում է սրտի առողջությանը։ Դրա հիմնական բաղադրիչը՝ կուրկումինը, կանխում է արյան մակարդումը։ 2011 թվականի ուսումնասիրության համաձայն՝ քրքումի օգտագործումը 3 շաբաթվա ընթացքում բարելավում է սրտի առողջությունը արու առնետների մոտ:



Կանխում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացումը։ Այս համեմունքը կարող է մեծ օգնություն ցուցաբերել շաքարախտի բուժմանը։

Ալկալիզացնում է ձեր մարմինը: Քրքումը հզոր ալկալային նյութ է և արգելակում է քաղցկեղի բջիջների ձևավորումը։

Պայքարում է բորբոքման դեմ։ Բորբոքումը շատ հիվանդությունների հիմնական պատճառն է։ Կուրկումինը հզոր հակաբորբոքային հատկություններ ունի և այդպիսով արդյունավետորեն պայքարում է բորբոքման դեմ և պաշտպանում է մարմինը:

Բարելավում է մարսողությունը։ Քրքումի կանոնավոր օգտագործումը բարելավում է մարսողությունը։

 

 

Պաշտպանում է լյարդը։ Քրքումը նպաստում է լեղապարկի ճիշտ աշխատանքին, պաշտպանում է լյարդը տոքսինների վտանգավոր ազդեցությունից և արդյունավետ կերպով վերականգնում լյարդի վնասված բջիջները։

Դանդաղեցնում է ծերացումը և երկարացնում կյանքը։ Կուրկումինը ոչնչացնում է ազատ ռադիկալները և կանխում բորբոքումները և դանդաղեցնում ծերացման գործընթացը:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը