Քնելուց առաջ այս մթերքների օգտագործումը խանգարում է բավարար քնելուն

Դիտումներ 167

Քնելուց առաջ այս մթերքների օգտագործումը խանգարում է բավարար քնելուն

Գիտնականներն ապացուցել են, որ յուղոտ սննդի սիրահարներն ավելի քիչ առողջ քուն են ստանում, քան թեթև ընթրիքի սիրահարները։ Շատ ճարպերով կերակուրները ոչ միայն զգալիորեն նվազեցնում են գիշերային հանգստի որակը և քնելու արագությունը, այլև կարող են առաջացնել այրոց և մարսողության խանգարումներ։

Եթե ​​հնարավոր չէ խուսափել նման սննդից, ապա ընթրեք առնվազն քնելուց երեք ժամ առաջ։

 



Գիտնականները խորհուրդ են տալիս յուղոտ սնունդը գետնընկույզի հետ օգտագործել

Հետազոտությունները ցույց են տվել, որ գետնընկույզը կանխում է ուտելուց հետո զարկերակների պնդանալու էֆեկտը, ինչն էլ նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը

Փենսիլվանիայի նահանգի համալսարանի սննդի մասնագետների կատարած հետազոտությունը հրապարակվել է Journal of Nutrition պարբերականում:

«Սովորաբար յուղոտ սնունդ ընդունելուց հետո զարկերակներն ավելի պինդ են դառնում բջիջների ռեակցիայի արդյունքում, որոնք ներսից պատում են անոթների պատերը: Դա հանգեցնում է զարկերակների առաձգականության նվազեցմանը, ինչն էլ իր հերթին սահմանափակում է ազոտական օքսիդի հասանելիությունը:

 

 

Ազոտական օքսիդի դեֆիցիտն էլ բերում է նրան, որ մազանոթներն ավելի դժվարությամբ են լայնանում:

Ժամանակի ընթացքում այս մեխանիզմը կարող է դժվարությունների հանգեցնել արյան շրջանառության գործընթացում՝ բարդացնելով սրտի աշխատանքն ու մեծացնելով սիրտ-անոթային խնդիրների, ինչպես, օրինակ, սրտային անբավարարության առաջացման ռիսկը»,- բացատրել է հետազոտության հեղինակ Պենի Քրիս Էթերտոնը:



Գիտնականները պարզել են, որ գետնընկույզը կանխում է ուտելուց հետո արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակի կտրուկ աճն, ինչն էլ արդյունքում պահպանում է զարկերակների առաձգականությունը:

Այս էֆեկտը հաստատվել է հետազոտությունների այդունքում, որին 15 երիտասարդ, ավելորդ քաշ ունեցող տղամարդիկ են մասնակցել: Նրանց կեսը յուղոտ ուտելիքի հետ 85 գրամ գետնընկույզ է կերել, մյուս կեսը՝ ոչ: Գիտնականները հետազոտվողներից արյան փորձանմուշ են վերցրել 30, 60, 120, 240 րոպե հետո:

 

 

Արդյունքում գետնընկույզ կերած խմբի մոտ տրիգլիցերիդների քանակը միջինը 32 տոկոս ավելի քիչ է եղել:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը