Քանի որ շատ մարդիկ մենակ են, երբ սրտի կաթված է տեղի ունենում, մարդը ընդամենը 10 վայրկյան ունի, մինչև հիվանդը կորցնի գիտակցությունը․ Ահա ինչ է պետք անել

Դիտումներ 854

Քանի որ շատ մարդիկ մենակ են, երբ սրտի կաթված է տեղի ունենում, մարդը ընդամենը 10 վայրկյան ունի, մինչև հիվանդը կորցնի գիտակցությունը․ Ահա ինչ է պետք անել

Հաճախ սրտի կաթվածը վրա է հասնում, երբ մարդը միայնակ է, շուրջն էլ ոչ ոք չկա, որ օգնության հասնի: Եթե զգում եք, որ սիրտը սկսել է նորմալ ռիթմից շեղված աշխատել և ուր որ է ուշագնաց կլինեք, իմացեք, որ 10 վայրկյան ունեք ուշաթափվելուց առաջ ինքներդ ձեզ օգնելու համար: Այդ վայրկյանների ընթացքում կարող եք փրկել ձեր կյանքը:

Պետք է պարզապես իմանալ՝ ինչպես գործել նման պայմաններում:

Իսկ գործել պետք է այսպես. անհրաժեշտ է շատ հազալ ու մեծ ուժգնությամբ: Ամեն անգամ հազալիս խորը ներշնչեք: Հազը պետք է խորքից գա ու երկարատև լինի: Ներշնչումն ու հազը պետք է կրկնվեն ամեն 2 վայրկյանը մեկ առանց դադարի, մինչև շտապօգնության գալը, կամ մինչև սիրտը սկսի նախկին ռիթմով աշխատել:

Խոր ներշնչումն օգնում է, որ թթվածինը թոքեր ներթափանցի, իսկ հազը «սեղմում է» սիրտն ու ստիպում է, որ արյունը արագ շրջանառվի: Սրտի վրա այս ճնշումն օգնում է նաև նրան նորմալ ռիթմի մեջ ընկնել: Այսպես սրտի նոպա ունեցող մարդիկ լրացուցիչ ժամանակ են ստանում` մինչև բժիշկների  գալը:

Սրտաբանները վստահեցնում են, որ եթե մեզանից յուրաքանչյուրն այս տեղեկատվությամբ կիսվեր 10 մարդու հետ, մինիմում մեկ կյանք կարելի կլիներ փրկել:



Կանանց մոտ սրտի կաթվածը տարբեր կերպ է արտահայտվում. 5 նշան, որոնք չպետք է անտեսել

Արժե ուշադիր ուսումնասիրել ախտանիշները, որոնք հնարավորություն են տալիս կասկածելու, որ ինչ-որ բան այն չէ և ժամանակին դիմել բժշկի։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ հիմնական ախտանիշ, որոնք թույլ կտան ճիշտ ժամանակին նկատել խնդիրը։

 

 

1. Ցավ՝ կզակից մինչև պորտ

Եթե ​​դուք ունեք որևէ կտրուկ տհաճ, տարօրինակ ախտանիշ՝ պորտից մինչև կզակ։ Երբեմն դուք կարող եք նույնիսկ տեղյակ չլինեք, թե ինչ է կատարվում, սակայն «ինչ-որ բան այն չէ» զգացողությունը առիթ է առողջությանը ուշադրություն դարձնելու։

 
2. Ատամի ցավ

Եթե ​​ատամի ցավ ունեք, որը չի հանգստանում ցավազրկողով, վազե՛ք բժշկի մոտ։ Ատամնաբույժն է, ով կարող է հասկանալ, որ ցավի պատճառը ատամը չէ, և ձեզ ուղարկել սրտաբանի մոտ։ Նույնը կարելի է ասել մեջքի անպատճառ ցավի մասին։

3. Անհանգստություն

Կրծքավանդակի հատվածում ցանկացած անհարմար, մշտական ​​ռեակցիա առիթ է շտապ կարդիոգրաֆիա անելու։



4. Ստամոքսի հետ կապված խնդիրներ

Այս ախտանիշն ամենից հաճախ կապված չէ սրտի կաթվածի հետ, ինչը ցավալի է։ Մարսողության խանգարումը և ստամոքսի այլ խնդիրներ կարող են վկայել սրտի խնդիրների մասին: Փսխում և սրտխառնոց, գլխապտույտ․ ահա բժշկին դիմելու պատճառները:

5. Հոգնածություն

 

 

Եթե ​​դուք զգում եք մշտական ​​հոգնածություն, զուգորդված շնչառության վատթարացման հետ, դուք ոպետք է գնաք սրտաբանի մոտ: Բաց մի թողեք այս ախտանիշը:

​Ժամանակին օգնություն խնդրեք և միշտ առողջ եղեք:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը