Քանի որ 2 օրից Զատիկ է, տեսեք որքանով են վաճառում 1 կգ սիբեխը
Զատիկին հաշված օրեր են մնացել, իսկ կանաչեղենի գները շարունակում են բարձրանալ։
Այսօր մեր աչքից չվրիպես սիբեխի գինը։ Իսկապես շատ թանկ է։
1 կգ սիբեխի արժեքը 2800 դրամ է։ Իսկ արդեն 1-2 օրից ավելին կլինի գները։
Այո, ընդհանուր թանկացումներ է եղել կանաչեղենի շուկայում։
Բույսը լայնորեն տարածված է Փոքր և Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իրանում, Կովկասում: Ծաղկում է հունիսից օգոստոս ամիսներին: Պտուղները հասունանում են օգոստոսից սեպտեմբեր ամիսներին:
Պտուղները հաճախ քիմիոնի պտուղների փոխարեն օգտագործում են հացաթխման մեջ: Բույսի բոլոր մասերը սուր համ ունեն: Գարնանը` մեզ մոտ, դեռևս չկանաչած տերևների վարդակը հավաքում են և օգտագործում ուտեստների մեջ` որպես բարկ համեմունք և մարինացված և եփած բանջարեղենային ճաշատեսակ:
Հարավային շրջաններում օգտագործում են որպես ուղտերի և եղջերավոր անասունների կեր: Ժողովրդական բժշկության մեջ սիբեխի մանրացրած տերևները դնում են վերքերի վրա` արագ լավացման նպատակով:
Սիբեխի ջրաթուրմ պատրաստելու համար 2 թեյի գդալ չոր խոտը թրմում են 500մլ եռացրած ջրում: Ընդունում են մեկ ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց 10-15 րոպե առաջ, ստամոքսի ցավերի, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում, ինչպես նաև որպես միզամուղ:
Առաջարկում ենք սիբեխի պատրաստման շատ համեղ տարբերակ։
Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութում ՝