Քացախ օգտագործելու եղանակներ, որոնց մասին գուցե չգիտեք

Դիտումներ 451

Քացախ օգտագործելու եղանակներ, որոնց մասին գուցե չգիտեք

Քացախը, անկասկած, կա յուրաքանչյուր խոհանոցում։ Բայց դրա կիրառման շրջանակը շատ ավելի լայն է, քան ճաշ պատրաստելը:

Հեռացրեք քրտինքի հետքերը հագուստից․

Լվանալուց առաջ 10 րոպե թրջեք քրտինքի բծերը՝ սպիտակ քացախով և այն շատ հեշտությամբ կհեռանա:

Բուժեք կոկորդի ցավը.

Մեկ բաժակ տաք ջրի մեջ լուծեք 1 թ/գ. խնձորի քացախ և ողողում արեք:

 

 

Մազերը հարոժթ դարձրեք․

Լվանալուց հետո մազերը ողողեք խնձորի քացախի լուծույթով (1/2 ճաշի գդալ մեկ բաժակ ջրի համար):

Թեթևացնել մկանային ցավը.

Ինտենսիվ վարժությունից հետո մկաններում կաթնաթթուն է կուտակվում, որն էլ ցավ է առաջացնում։ 20 րոպեանոց քացախով կոմպրեսը (2-3 ճաշի գդալ մեկ բաժակ ջրի համար) կօգնի հեռացնել այն՝ լուծարելով թթուն։



Ինչպես պատրաստել խնձորի քացախ տան պայմաններում

Օրգանական խնձորի քացախը կարելի է գտնել խանութներում, բայց եթե ցանկանում եք այն ինքներդ պատրաստել, դժվար չի լինի, բայց բավական երկար ժամանակ կպահանջվի՝ մեկուկես ամիս։

ՁԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԼԻՆԻ.

  • 3 կգ խնձոր
  • 6,5 լիտր ջուր
  • 1 ⅓ բաժակ շաքարավազ
  • Հարմար ապակե տարա

 

 

Լվացված խնձորները մանր կտրատել (կեղևի և սերմերի հետ միասին)։ 

Կարող եք վերցնել սառեցվածները, բայց նախ հալեցնել և ավելացնել առնվազն մեկ թարմ խնձոր։ 

Տարայի մեջ կիսով չափ լցրեք խնձոր, լցրեք այն գոլ ջրով, բայց անպայման հետևեք, թե քանի բաժակ ջուր է պահանջվել: 1 բաժակ ջրին ավելացնել շաքարավազը 1 ճաշի գդալ չափով։ 

 



Խառնել այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։ Խմորումը արագացնելու համար կարող եք ավելացնել ⅓ բաժակ պատրաստի խնձորի քացախ:

Այնուհետև բանկան ծածկում ենք չմզուկ սրբիչով և դնում 22-24 աստիճան ջերմաստիճանի մութ տեղում (ուղղակի կարելի է ծածկել ամբողջ սրբիչը, որպեսզի լույսը չընկնի պարունակության վրա)։ 

Առաջին երկու շաբաթվա ընթացքում խնձորները պետք է ամեն օր խառնել։ 

15-րդ օրը խնձորի կտորները հանելու համար քամում ենք մաղով, հեղուկը վերադարձրեք մաքուր տարայի մեջ և նորից ծածկեք սրբիչով: 

Թողնել մեկ ամիս (գուցե ավելի երկար), ապա լցնել ամուր փակվող կափարիչներով շշերի մեջ։ 

Նման քացախը կարող եք պահել առանց սառնարանի զով տեղում մինչև հինգ տարի։

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը