Բորանիի բաղադրատոմսը․ Հայկական հին ուտեստ, որը պատրաստվում է սմբուկով և մածունով

Դիտումներ 612

Բորանիի բաղադրատոմսը․ Հայկական հին ուտեստ, որը պատրաստվում է սմբուկով և մածունով

Այսօր ձեզ ենք ներկայացնում սմբուկով բորանիի բաղադրատոմսը։

Այն շատ համեղ և հին ուտեստ է, որը անհնար է չհավանեք։

 

Բաղադրամասեր

 


0,5 կգ սմբուկին ՝ 
0,5 լ մածուն,
100 գրամ կարագ (կարող եք նաև յուղ օգտագործել),
200 գրամ սոխ,
համեմ, անանուխ, ռեհան, աղ, սև պղպեղ ՝ ըստ ճաշակի

 

Պատրաստման եղանակը

 

 

Առաջին հերթին հարկավոր է սմբուկները լվանալ, մաքրել և բաժանել երկու կեսի։  Երկար բարակ շերտեր անել, աղ ցանել վրան, թողնել տասը րոպե: Սոխն ու կանաչին մանր կտրատել: 



Կարագը հալեցնել, տապակել նախ սոխը, ապա սմբուկները, շոգեխաշել մի քանի րոպե: Ավելացնել կանաչին, խառնել, վերցնել կրակից: Մածունը հարել հարիչով, երբ փրփրի, աղ ու պղպեղ անել: Սմբուկները լցնել խորը ամանի մեջ, վրան լցնել մածունը, տեղափոխել սառնարան:

 



Ամենաընթերցվածը