Սխտորն ու սոդան օգնեցին ինձ ազատվել այս սարսափելի հիվանդությունից

Դիտումներ 3526
Սխտորն ու սոդան օգնեցին ինձ ազատվել այս սարսափելի հիվանդությունից

Սնկային հիվանդություններ, մաշկի սնկազարություններ, դերմաաոմիկոզներ, մաշկային հիվանդություններ, որոնք առաջանում են մակաբույծ սնկերով (դերմատոմիցետներ) ախտահարվելիս։ Այսօր երկրագնդի բնակչության մեկ չորրորդը տառապում է սնկային հիվանդությամբ։ Սունկն ուրբանիզացիայի հետևանք է համարվում. որքան խիտ է բնակչությունը, այնքան շատ մարդ է սնկային հիվանդության գերի դառնում։

Այս 2 բնական միջոցները կօգնեն ընդմիշտ հեռացնել սնկային վարակները ձեռքերի և ոտքերի եղունգներից

Սնկային վարակը կարող է առաջանալ մեր մարմնի գրեթե ցանկացած մասի վրա, սակայն ձեռքերն ու հատկապես ոտքերը հակված են այս խնդրին ամենից շատ:

 


Սննդային սոդա

 

 

Սննդային սոդան ալկալիզացնող և հակասեպտիկ բաղադրիչ է, որը վերացնում է սնկային վարակները:

Մի քիչ խմորի սոդա խառնեք փոքր քանակությամբ ջրի կամ թարմ քամած կիտրոնի հյութի հետ, որպեսզի ստացվի թանձր մածուկ: Այժմ կիրառեք մածուկը տուժած եղունգի վրա և դրա շուրջը: Ծածկել պոլիէթիլենով, ամրացնել վիրակապով և թողնել ամբողջ գիշեր, առավոտյան ոտքերը լվանալ տաք ջրով։

Սնկերի տարածումը կանխելու համար կոշիկների մեջ կարող եք նաև սննդային սոդա լցնել:

 

Սխտոր

 

Սխտորն ունի հզոր հակամանրէային և հակասնկային հատկություններ:

Այս հատկությունների շնորհիվ այն նպաստում է ոտքերի և ձեռքերի եղունգների բակտերիաների և սնկերի ոչնչացմանը։

7-10 պճեղ սխտորը մանրացրեք մինչև մածուկի ձևավորումը, ապա լուծեք փոքր քանակությամբ տաք ջրի մեջ և 15-20 րոպե թաթախեք դրա մեջ տուժած եղունգները։

 

 

Որպես այլընտրանք կարող եք նաև սխտորի մածուկը խառնել մի փոքր ձիթապտղի յուղի հետ և քսել տուժած հատվածներին։ Թողնել 30 րոպե, ապա լվանալ ու չորացնել։

Փորձեք այս պարզ հնարքները և շուտով կզարմանաք արդյունքներից:

Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը