Ի՞նչ հիվանդություն է կապիկի ծաղիկը և արդյո՞ք Հայաստանին վտանգ սպառնում է

Դիտումներ 4481

Ի՞նչ հիվանդություն է կապիկի ծաղիկը և արդյո՞ք Հայաստանին վտանգ սպառնում է

իվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտարարություն տարածեց կապիկի ծաղիկ հիվանդության մասին, նշելով ախտանիշները, ինչպես նաև հիվանդության տարածումը կանխելու և զերծ մնալու քայլերը։

 

 

Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am



Իսկ ի՞նչ հիվանդություն է կապիկի ծաղիկը և արդյո՞ք Հայաստանին վտանգ սպառնում է։ Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

 

 

Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:
 


Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: 
Արդյո՞ք Հայաստանին վտանգ սպառնում է։
 
 
Եթե ճամփորդել եք Աֆրիկայում կամ շփում եք ունեցել այնտեղից վերադարձած անձի հետ՝ մաշկի ցանավորման և այլ ախտանշանների դեպքում անմիջապես անհրաժեշտ է դիմել վարակաբանի խորհրդատվության։ Էնպես որ չի բացառվում, որ վիրուսի տարածումը նաև Հայաստան ներթափանցի։


Ամենաընթերցվածը