Կարող եք ասել ՝ ինչ տորթ է սա․ Գրեք անվանումը մեկնաբանությունում

Դիտումներ 688

Կարող եք ասել ՝ ինչ տորթ է սա․ Գրեք անվանումը մեկնաբանությունում

Այս տորթը համարվում է տոնական սեղանների անբաժանելի մասը։ Այն շատ նուրբ է և հալչում է բերանում։ Թե խմորը, թե կրեմը այնքան համեղ են, որ չես կշտանում այս տորթից։ Այն անվանվում է ՝ Կորեական (Корейский) տորթ։ Ձեզ ենք ներակայացնում տորթի բաղադրատոմսը։

Բաղադրամասեր
Խմորի համար ՝

 



5 հատ ձու,

2 ձվի սպիտակուց,

1,5 բաժակ շաքարավազ,

1 թեյի գդալ մեղր,

1 թեյի գդալ սոդա,

1 գդալ քացախ,

250 գ կարագ,

3 բաժակ ալյուր,

1,5 թեյի գդալ դարչին,

Կրեմի համար ՝

1 բաժակ ընկույզ

1 բաժակ շաքարավազ,

2 ճաշի գդալ ալյուր,

3/4 բաժակ կաթ,

150 գրամ կարագ,

1 գդալ սուրճ,

2 թեյի գդալ կակաո,

2 ճաշի գդալ կոնյակ,

2 ձվի դեղնուց,

 

 

 

Պատրաստման եղանակը
 



Պատրաստել խմորը։ Ձուն և շաքարավազը խառնել մինչ սպիտակ զանգված ստանալը։ Ավելացնել մեղրը:

Սոդան և քացախը խառնել և ավելացնել սպիտակ զանգվածի վրա։

Հալեցնել կարագը ավելացնել զանգվածի վրա և լավ խառնել։ Ավելացնել ալյուր ու դարչին և խմոր հունցել։

Խմորը բաժանել երկու մասի։

Ձեւը (30 սմ) : Խտացրեք խմորը եւ թխեք 180 աստիճանով 30-35 րոպե:

 


Պատրաստել կրեմը։

Շաքարավազը և ձուն հարել, աստիճանաբար ավելացնել կաթը, խառնել մինչև դառնա միատար զանգված։

Դնել մարմանդ կրակի վրա, ավելացնել ընկույզ ՝ անընդհատ խառնելով, այնուհետև սառեցնել։

Հալեցնել կարագը, ավելացնել սուրճ, կակաո, կոնյակ:

Այնուհետև աստիճանաբար վրան ավելացնել կրեմը։

Կրեմը քսել պատրաաստի խմորների վրա և մատուցել։

Ցանկուցյան դեպքում կարող եք վրան քերած շոկոլադ և մանրեցված ընկույզ շաղ տալ։

Սա կորեական տորթի պատրաստման հետաքրքիր տարբերակ է։ Շատ համեղ և գեղեցիկ է ստացվում։



Ամենաընթերցվածը