Տեսեք ինչ օգտակար հատություններ ունի սամիթը և ինչ հիվանդություններ կարող է բուժել այն
Սամիթ շատերս ենք սիրում, այն հրաշալի համ ու հոտ է հաղորդում կերակուրներին։ Բայց լինելով համեղ խոտաբույս, սամիթը նաև կարող է ձեզ ազատել մի շարք հիվանդություններից։
Այն շատ օգտակար է և խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործեք, եթե չունեք սամիթից ալերգիա կամ հակացուցում։
Սամիթը հակացուցված է ցածր ճնշում ունեցող մարդկանց։ Չափից շատ օգտագործումը կարող է վնասել հղիությանը, տեսողության վատացման պատճառ դառնալ, գլխապտույտ և գլխացավ առաջացնել։
Բուժիչ հատկություններ ունեն բույսի ցողունը, տերևները, ծաղկաբույլերը, սերմերը։ Սերմերը պարունակում են եթերային յուղ` մինչև 5 տոկոս, ճարպային թթուներ` 20 տոկոս, սպիտակուց, բջջանք։ Տերևում կա մինչև 1,5 տոկոս եթերային յուղ, 1-2 տոկոս շաքար` նաև պեկտինային նյութեր, ամինաթթուներ, երկաթ, կալիում, ֆոսֆոր, կալցիում։ Սամիթի տերևը պարունակում է 3 անգամ ավելի շատ ասկորբինաթթու (մոտ 150 մգ, 100 գ հումքի մեջ) քան կիտրոնը, կարոտին` 12 մգ (չի զիջում լոլիկին), նաև վիտամին K, նիացին, պանտոտենաթթու, ֆոլիաթթու, ֆլավոններ։ Առավել օգտակար է սամիթի թուրմը։
Սամիթը և դրանից ստացված պատրաստուկներն ունեն արյունատար անոթները լայնացնող, թույլ միզամուղ, հակաբորբոքային, հականեխիչ, ստամոքսահյութի արտազատումը խթանող, խորխաբեր, սրտխառնուքը կանխող, նյարդերը հանգստացնող, լեղապարկում և երիկամներում քարերի առաջացումը կանխարգելող և այլ օգտակար հատկություններ։ Սամիթի օգնությամբ մաքրեք անոթները և ազատվեք բարձր ճնշումից։
Մանրացրեք (կամ փոշիացրեք), խառնեք 40 գ համեմի սերմ, 30 գ կատվախոտի արմատ, 150 գ մեղր։ Խառնուրդը լցրեք 2 լ եռացող ջրի մեջ, 10-15 վայրկյանից անջատեք կրակը, փաթաթեք լաթով, 12 ժամ թրմեք, լցրեք ապակե տարայի մեջ։ Պահեք սառնարանում։ Օգտագործելուց առաջ թափահարեք։ Խմեք 3-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Շարունակեք 2 շաբաթ, կրկնեք 10 օրից։
Օգտակար է աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության դեպքում, կարգավորում է մարսողությունը, մաքրում է երիկամները վնասակար նյութերի կուտակումներից։