Պրոֆեսորը պնդում է, որ մենք եթե ուտենք այս մթերքները, ապա միայն կվնասենք մեզ

Դիտումներ 1107

Պրոֆեսորը պնդում է, որ մենք եթե ուտենք այս մթերքները, ապա միայն կվնասենք մեզ

Ծերությունը բնական երևույթ չէ:  Շատ գիտնականների կարծիքով այն հիվանդություն է և մենք ինքներս ենք այն առաջացնում՝ անմիտ վերաբերմունք ունենալով սննդի ընտրության նկատմամաբ:  Մարդկանց 70% մահանում են սննդի նկատմամբ հանցավոր վերաբերմունք ունենալու պատճառով: Հոդատապ (պոդագրա), դիաբետ, խոց, ինֆարկտ, պարարիչ, քաղցկեղի տարբեր տեսակներ. ահա այս բոլորը հանդիսանում են քաղաքակրթության պատուհասը:

Մթերքներ, որոնք դանդաղեցնում են ծերացումը

Բավական է ընդամենը հետևել սնվելու հասարակ կանոններին, որպեսզի ետ կանգնենք ծերանալուց: Գլխավորը՝ ոչ մի ավելորդ բան և ամեն ինչից մի քիչ:  Այդ պատճառով ես առանձնացրել եմ մի քանի մթերքներ, ուշ ծերանալու համար: Նրանցից հիմնականներն են բանջարեղենները, մրգերը, յոգուրտը, կաթը,գինին:

Այո գինի՝ իսկական և ոչ մեծ քանակությամբ: Ֆրանսիայում մսի վրա գինի լցնելու ավանդույթ կա: Եվ նրանց Ժանն ապրում է 10 տարի ավելի երկար, քան Ջոնը մառախլապատ Ալբիոնից:

Առաջին տեղում գտնվում է յոգուրտը՝ պատրաստված բուլղարական ցուպիկներով: Չոր կաթից պատրաստված խմորիչով յոգուրտները բուժական էֆեկտ չունեն:

 

 

Բնական յոգուրտը առավելապես լավ յուրացվող սնունդ է: Այն կանխարգելում է ստամոքսի և հաստ աղիքի քաղցկեղը, կանխում օստեոպորոզի զարգացումը:

Նիհարելու և օրգանիզմը մաքրելու իսկական միջոցը շատ պարզ է

500 գրամ բնական յոգուրտին ավելացնել 1ճ/գ մեղր, 1ճ/գ  խնձորի քացախ, 1ճ/գ  դարչին, 40 կաթիլ 30%-անոց պրոպոլիս: Ուտեստը կարող եք հարստացնլել տարատեսակ օգտակար հավելումներով, ինչպես օրինակ, սև հապալաս, կապույտ հապալաս, հունական ընկույզ, բանան: Հատապտուղները և  ընկույզը՝ մի բուռ, բանանը ` ոչ ավելի, քան մեկ քառորդ:

Այս համեղ ուտեստը կարող եք ճաշակել նախաճաշին և ընթրիքին: Եթե ուտեք 2 գդալ այս ուտեստից 2 ժամը մեկ,20 օր շարունակ, դուք կնկատեք, թե ինչպես է ձեր գոտկատեղը բարակել և օրգանիզմը վերականգնվել:

 



Բնական վիտամիններ գեղեցկության համար

Ամենալավ վիտամինները գեղեցկության համար պարունակում է աղցանը՝ պատրաստված գազարով և սխտորով:  Անցկացված փորձարկումների շնորհիվ ապացուցվել է  սխտորում պարունակվող կախարդական հատկությունները:

Բաժակներից մեկում լցրել են 80 ախտահարույց  միկրոբներով ջուր, իսկ մյուսում՝ սխտոր և դրել այն առաջին բաժակի կողքին:  Մի քանի ժամ անց միկրոբների մասին այլևս խոսք չէր կարող լինել:  Սխտորը սպանել էր դրանք անգամ հեռավորությունից:

Նման հատկություններով է օժտված նաև պրոպոլիսը: Այն սպանում է գրիպը, պայքարում գաստրիտի, կոլիտի, դիսբակտերիոզի դեմ, հանդիսանում գերազանց հակաքաղցկեղային պրոֆիլակտիկ միջոց: Բավական է ավելացնել 20-30 կաթիլ պրոպոլիս 50 մգ ջրին և խմել օրական 2 անգամ:

 

 

Թույնը սննդում

Ամբողջ աշխարհում գոյություն ունի գրեթե 200 քիմիկան նյութ, որը սննդին տալիս է հաճելի համ և տեսք: Այս կոնցենտրացված նյութերը բերում են մահվան: Երբ գնում եք մթերքը, կարդացեք պիտակի վրա մանր գրաված տեքստը, որտեղ գրված են վնասակար բաղադիրչները: Սինթետիկ հավելումներից նատրին և նիտրատը  ամենատարածվածն են, որոնք սպանում են երիտասարդությունն ու առողջությունը:

Դրանք օգտագործվում են միսը երկար ժամանակ թարմ պահելու ևբուտուլիզմի զարգացումը պահածոյացված սննդի մեջ կանխարգելելու համար:Այս նյութերով են հարստացված երշիկները, նրբերշիկները, բեկոնը, խոզապուխտը, պահածոյացված ձուկը: Դրանով են պատվում նաև սառեցված միսն ու ձուկը:

Աղի և քաղցր սնունդը մահ է

XX դարասկզբին, մարդիկ5 անգամ ավելի քիչ էին օգտագործում շաքար, քան հիմա: Շաքարը մարդու համար սպիտակ անեծք է:  Այն վնաս է հասցնում սրտին, թոքերին, երիկամներին և ստամոքսին: Մոռացեք գազավորված ըմպելիքների և լիմոնադների մասին:

 



Մարդիկ, ովքեր տառապում են բարձր ճնշումից, անգամ պատկերացում չունեն, որ գլխավոր պատճառը աղի չարաշահումն է:  Հատկապես վտանգավոր է ուտել սոված փորին չիփսեր, միկրոալիքային վառարանում պատրաստված պոպ-կոռն և աղի ընդեղեն: Դա պարզապես ինքնասպանություն է:

Ոչ պակաս վտանգավոր են երեխաների համար պատրաստի հյութերը: Դրանց մեջ օգտագործովում են բրոմ պարունակող բուսական յուղ:

Երկարակեցության բաղադրատոմսը

  1. Մի օգտագործեք ավելի շատ կալորիաներ, քան կորցնում եք
  2. Կերեք խնձոր ամեն օր
  3. Խմեք սառեցված ջուր և խոտաբույսերից թուրմեր
  4. Ակտիվորեն աշխատեք
  5. Ամեն օր լոգանք ընդունեք
  6. Քնեք զով սենյակում
  7. Հանգստյան օրերին քայլեք ոտքով կամ հեծանիվով՝ 10-15կմ
  8. Շրջապատեք ձեզ ընկերներով, ուրախացեք, ծիծաղեք, մի հրաժարվեք սեքսից
  9. Երբեք մի մտածեք և մի ասեք, թե դուք ծերանում եք:


Ամենաընթերցվածը