Փորձեք չախոբիլին պատրաստել այն բաղադրատոմսով և տեսեք ինչ համեղ է ստացվում
Դիտումներ 7714
Բաղադրիչներ
- Հավ 2 կգ
- Ռեհան, անանուխ, թարխուն 1 փունջ
- Լոլիկ 1 կգ
- Սոխ 3 հատ
- Սխտոր
- Աղ
- Սև պղպեղ
Հավի միսը կտրատել կտորների։ Լցնել տապակի մեջ, բոլոր կտորները և տապակել՝ առանց ձեթ ավելացնելու։ Եթե վախենում եք, որ հավը կվառվի չոր թավայի մեջ, ապա կարող եք մի քիչ ջուր ավելացնել։
Ծածկեք կափարիչով և թողեք, որ հավը եփվի։
Լոլիկի վրա լցնել եռացրած ջուր, քիչ հետո կեղևազատել։
Լոլիկները և սոխը մանր կտրատել, ավելացնել հավի մեջ։ Համեմել աղով և սև պղպեղով։
Ավելացնել նաև կանաչիները։
Ավելացնել սխտոր, խառնել։ Քիչ հետո անջատել կրակը։
Ամենաընթերցվածը