Պատրաստում ենք իսկական հայկական փախլավա․ բաղադրատոմսը

Դիտումներ 1071
Պատրաստում ենք իսկական հայկական փախլավա․ բաղադրատոմսը

Բաղադրիչներ.
կարագ կամ մարգարին – 500 գ,
թթվասեր – 600 գ,
ալյուր – 5 բաժակ,
սոդա – 1 թ. գդ.
միջուկի համար.
ընկույզ կտրատած – 2 բաժակ,
շաքարավազ – 1 բաժակ,
դարչին – 0.5 թ.գդ.,
ձու – 1 հատ,
մեղր – 1 բաժակ


Կարագը խորանարդիկների բաժանել:

Ալյուրը մաղել, լցնել սեղանի վրա:

Կարագի խորանարդիկները լցնել ալյուրի վրա և դանակներով կտրատել, խառնել:

Ձեռքերով խմորին չդիպչել:

Խառնել այնքան, որ խառնուրդը նմանվի խոնավ ալյուրի, շատ փոքր գնդիկներով:

Զանգվածի մեջ փոս անել: 200 գ թթվասերին 1/3 թ. գդ. սոդա խառնել, երբ թթվասերը բարձրանա, լցնել ալյուրի վրա:

Կրկին դանակներով խառնել մինչև համասեռ դառնալը: Եվս 200 գ թթվասեր 1/3 թ. գդ. սոդայի հետ խառնել, լցնել խմորի վրա:

Երբ խմորը նորից միատարր դառնալ, լցնել թթվասերի վերջին բաժինը:

Փափուկ խմոր կստացվի: Այն ձեռքերով թույլ սեղմել, գունդ անել, կիսել:

Ամեն գունդը բացել, 25 գ կարագ քսել, ծրարաձև ծալել, դնել սառնարան երկու ժամով:

Նույն ձևով բացել երկրորդ գունդը, դնել սառչելու:

Երկու ժամ անց խմորը հանել, բացել, քսել 25-ական գր կարագ, ծրարաձև ծալել, նորից դնել սառնարանի մեջ: Լավ կլինի, եթե խմորը ողջ գիշեր մնա սառնարանում: Միջուկի համար երկու բաժակ ընկույզ կտրատել, խառնել շաքարավազի, դարչնի և ձվի սպիտակուցի հետ:

Խմորներից մեկը, որն ավելի փոքր և անհարթ կլինի, բացել տապակի չափով: Վրան լցնել ընկույզով միջուկը, համաչափ տարածել:

Բացել համեմատաբար մեծ խմորի գունդը, դնել միջուկի վրա, եզրերն ամրացնել, որ միջուկը դուրս չգա: Ձվի դեղնուցը հարել, քսել խմորի վրա: Այնուհետև զգուշորեն կտրատել խմորը նախ ուղղահայաց գծով, ապա շեղ, որպեսզի ստացվեն փախլավաձև կտորներ: Դնել 180 աստիճան տաք ջեռոցի մեջ, թխել, մինչև բարձրանա ու կարմրի:

Հանել, վրան լցնել մեղրը այնպես, որ բոլոր կտորների վրայով հոսի:

Թողնել սառչի, կտրատել և մատուցել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը