Պատրաստում ենք համեղ և շատ փափուկ ռուլետ "Նուրբ"
Բաղադրիչներ՝
ձու – 6 հատ,
շաքարավազ – 1 բ
ալյուր – 1 բ,
սոդա – 1/4 թեյի գդալ
Կրեմ.
կարագ – 100 գր.,
սերուցքային պանիր (Hohland, Almette) – 180 գր,
շաքարի փոշի – 100 գր.,
վանիլ
Պարաստման եղանակը՝
Ձվի սպիտակուցներն առանձնացնել, հարել, մինչև ստացվի կայուն զանգված, տարան թեքելիս այն չպետ է հոսի:
Դեղնուցները հարել շաքարավազի հետ այնքան, որ զանգվածը բաց գույն ստանա, շաքարավազի հատիկները ձուլվեն և խառնվեն ձվի դեղնուցին:
Գդալ առ գդալ խառնել սպիտակուցն ու դեղնուցը:
Այնուհետև ավելացնել ալյուրը, ցանկալի է ևս մեկ անգամ ալյուրը մաղով անցկացնել, որպեսզի խմորն ավելի նուրբ ստացվի: Երբ զանգվածը համասեռ տեսքի գա (շատ խառնելու կարիք չկա, պիտի ստացվի թանձր, բայց ոչ պինդ խմոր), տեղափոխել տարայի մեջ, որը նախապես ծածկել ենք յուղաթղթով:
Մակերեսը հարթացնել, թխել 170 աստիճան տաքացված ջեռոցում 30 րոպե:
Կրեմի համար կարագը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի, փափուկ:
Այն հինգ րոպե խառնելուց հետո ավելացնել շաքարի փոշին, խառնել:
Ավելացնել սերուցքային պանիրը, խառնել ոչ շատ ինտենսիվ:
Շատ երկար խառնելու դեպքում կրեմը կկորցնի որակը:
Ավելացնել վանիլ, մինչը խմորի սառչելը կրեմը թողնել սառնարանում: Խմորը ջեռոցից հանելուց հետո դնել խոնավ մաքուր սրբիչի, կտորի վրա:
Հավասար շերտով քսել կրեմը, ռուլետը փաթաթել:
Կարելի է զարդարել շոկոլադով, շաքարի փոշիով, մրգերով:
Բարի ախորժակ: