Պատրաստում ենք ցուկկինին որպես խորտիկ
Դդմիկից պատրաստված զարմանալիորեն համեղ այս նախուտեստն ունի սովորական պանրի ձողիկները, սոխի օղակները և այլ, ոչ շատ առողջարար նախուտեստները փոխարինելու բոլոր հնարավորությունները :
Ներսից ցուկկինիի ձողիկներն ավելի նուրբ են ստացվում, արտաքինից մնում է խրթխրթան, բայց պատրաստվում են առանց կաթիլ յուղի։
Երկու միջին չափի ցուկկինի համար մեզ անհրաժեշտ է մոտ 200 գրամ թթվասեր, 2-3 պճեղ սխտոր, 100 գրամ պաքսիմատ, նույնքան պանիր։ Աղ և պղպեղ ավելացնել, ինչպես միշտ, ըստ ճաշակի։
Առանձին պատրաստել սոուսը՝ 150 գրամ թթվասերը խառնել սխտորի, սամիթի և ձեր սիրած համեմունքների հետ։ Կլպել ցուկկինին և կտրատել հավասար կոկիկ ձողիկների: Պանիրը քերել ենք մանր քերիչով ու խառնել պաքսիմատի հետ։ Անմիջապես խառնել թթվասերի մեջ։ Այս փուլում կարող եք ջեռոցը տաքացնել մինչև 180 կամ նույնիսկ մինչև 200 աստիճան:
Յուղաթուղթը դնել տապակի վրա: Ցուկկինի յուրաքանչյուր ձողիկը թաթախել թթվասերի սոուսի, այնուհետև պանրի փշրանքների մեջ,որից հետո ձողիկները շարել յուղաթղթի վրա։ Մնում է միայն այն դնել ջեռոցում և սպասել։ Հիանալի նախուտեստը պատրաստվում է բառացիորեն րոպեների ընթացում: