Պատրաստիր այս հրաշագործ գելը և մոռացիր կնճիռների, պիգմենտային բծերի ու ճաքերի մասին
Դիտումներ 329
Ալոեի զարմանալի հատկությունների մասին շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ այդ բույսի արդյունավետությունը կարելի է մեծացնել:
Բավարար է ալոե վեռայի գելին կոկոսի յուղ ավելացնել:
Այս համադրությունը նպաստում է մաշկի փոքր կնճիռներից, պիգմենտային բծերից և զոլերից աստիճանաբար ազատվելուն:
Միջոցը նաև բավական արդյունավետ է այրվածքների և սնկային հիվանդությունների դեպքում:
Դեմքի և մարմնի համար գել
Բաղադրիչները՝
- 100 գ ալոե վեռայի հյութի գել
- 100 գ կոկոսի յուղ
- 3-5 կաթիլ եթերայուղ (վանիլ, լավանդա, վարդ)
Պատրաստման եղանակը՝
Խառնիր ալոե վեռայի գելը և կոկոսի յուղը՝ մինչև համասեռ զանգված ստացվի
Ավելացրու մի քանի կաթիլ եթերայուղ ու նորից խառնիր
Պատրաստի գելը դիր փոքր ապակե տարայի մեջ: Այն պահիր սառնարանում:
Միջոցը քսիր դեմքիդ և պարանոցիդ ամեն անգամ լոգանքից հետո:
Ամենաընթերցվածը