Պատրաստեք խոզի բուդը այս տարբերակով․ Շատ համեղ է ստացվում
Դիտումներ 697
Ձեզ հարկավոր է․
Խոզի բուդ - 3 կգ
Ձիթապտղի ձեթ - ¼ բաժակ
Ծովի աղ - 1 ճաշի գդալ
Կարտոֆիլ - 6 հատ
Թարմ խնկունի - 1 ճաշի գդալ
Կանաչ սոխ - 6 հատ
Խնձոր - 4 հատ
Կոնյակ -1 ճաշի գդալ
Ցորենի ալյուր - 2 ճաշի գդալ
Բանջարեղենի արգանակ - 1.8 բաժակ
Ջեռոցը տաքացնել 250 աստիճանով։ Միսը դնել կաղապարի մեջ և քսել 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ: Լցնել ծովի աղ և թխել 20 րոպե։
Մեծ ամանի մեջ լցրեք խորանարդներով կտրատած կարտոֆիլը, մնացած ձեթը, խնկունին և մանր կտրատած կանաչ սոխը:
Ջերմաստիճանը իջեցրեք մինչև 180 աստիճան: Խոզի միսը տապակել ևս 40 րոպե։ Կաղապարից լցնել հյութերը և շարել կարտոֆիլը շուրջը։ Թխել ևս 1 ժամ։
Խնձորները կտրատել 4 մասի, հանել միջուկը և լցնել մսի վրա։ Լցնել հյութը և թխել 30-40 րոպե, մինչև միսը պատրաստ լինի։
Միսը տեղափոխել ափսեի մեջ, ծածկել փայլաթիթեղով և թողնել 15 րոպե:
Միևնույն ժամանակ, բանջարեղենն ու մրգերը հավասարաչափ տարածեք ուտեստի վրա։ Ջերմաստիճանը բարձրացրեք մինչև 220 աստիճան և տապակեք ևս 10 րոպե մինչև ոսկեգույն դառնա: Դրեք սկուտեղի վրա:
Կաղապարից 2 ճաշի գդալ ճարպ լցնել կաթսայի մեջ և դնել միջին ջերմության վրա: Ավելացնել կոնյակ և հարել։ Այնուհետև լցնել ալյուրը և եփել 1 րոպե։ Վերցնել կրակից և ավելացնել արգանակը։ Խառնել, վերադարձնել կրակի վրա և եփել մինչև սոուսը մի փոքր թանձրանա։
Միսը մատուցել խնձորի, բանջարեղենի և սոուսի հետ։
Ամենաընթերցվածը