Սմբուկը կորեական ձևով․ Անհնար է չհավանեք այս բաղադրատոմսը

Դիտումներ 848
Սմբուկը կորեական ձևով․ Անհնար է չհավանեք այս բաղադրատոմսը

Բաղադրությունը․

սմբուկ - 2 հատ
բուլղարական պղպեղ - 3 հատ
սոխ - 1 հատ
գազար - 1 հատ
սխտոր - 5-6 պճեղ
շաքարավազ - 1 թ/գ
սոյայի սոուս - 2 ճ/գ
քացախ 9% - 30 մլ
քունջութ - 1 թ.գ.

 

 


Սմբուկը երկար շերտերով կտրատել, աղով համեմել և թողնել կես ժամ։

Սմբուկը տապակել բուսայուղի մեջ։

 

 

Պղպեղը շերտերով կտրատում ենք, սոխը՝ կիսօղակներով, գազարը քերիչով քսում ենք։ Մանրացնում ենք սխտորը:

 

Խառնել տաք սմբուկները, պղպեղը, սոխը, գազարը, սխտորը, շաքարավազը, սոյայի սոուսը, քացախը և քունջութի սերմերը։

 

 

Լավ խառնել և դնել սառնարանը 2 ժամով։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը