Նոր համ ձեր խոհանոցում․ Պատրաստեք պելմենիները չինական բաղադրատոմսով

Դիտումներ 521

Նոր համ ձեր խոհանոցում․ Պատրաստեք պելմենիները չինական բաղադրատոմսով

Բաղադրամասեր․

  • հավի ձու 1 հատ.
  • շաքարավազ
  • ջուր 200 մլ
  • ալյուր 600 գ
  • բուսական յուղ
  • աղացած խոզի միս ½ կգ
  • Սպիտակ կաղամբ 100 գ
  • թարմ կիլանտրո ½ փունջ
  • աղացած սև պղպեղ
  • սոյայի սոուս 50 մլ
  • քնջութ 5 գ
  • կանաչ սոխ 3 ցողուն
  • չիլի պղպեղ 1 հատ.

 



Խմորի համար ամանի մեջ խառնել մեկ ձու, մեկ թեյի գդալ աղ և շաքարավազ, երեք ճաշի գդալ բուսական յուղ և 200 մլ ջուր։ Ամեն ինչ լավ հարում ենք հարածով և ավելացնում 500-600 գ ալյուր։ Խմորը հունցում ենք և դնում պարկի մեջ, որպեսզի կես ժամ հանգստանա։

 



Միջուկի համար վերցնել խոզի միս, վրան ավելացրեցի երիտասարդ կաղամբի մոտ 1/4-ը, կես փունջ կիլանտրո, աղ, սև պղպեղ, թարմ չիլի, սոյայի սոուս և լավ խառնել։

Խմորը կտրել հավասար մասերի, շրջանակներ փաթաթել ու վրան միջուկը դնել։ Ծայրերը սեղմել և դնել տաքացրած տապակի վրա (նախապես մի քիչ բուսական յուղ լցնել այնտեղ)։ Երբ հատակը կարմրի, ավելացրեք ջուրը և ծածկեք կափարիչով: 15 րոպեից ամեն ինչ պատրաստ է։ Սոյայի սոուսին մի քիչ քունջութ և կանաչ սոխ ավելացրեք և մատուցեք պելմենի հետ։ Բարի ախորժակ!



Ամենաընթերցվածը