Պատրաստեք համեղ և հյութալի քյաբաբներ տան պայմաններում ՝ թավայի մեջ

Դիտումներ 480

Պատրաստեք համեղ և հյութալի քյաբաբներ տան պայմաններում ՝ թավայի մեջ

Xohanoc.am-ը ձեզ է ներկայացնում շատ համեղ և յուրահատուկ բաղադրատոմս։ Տան պայմաններում պատրաստեք համեղ քյաբաբներ ՝ թավայի մեջ։

 

 

Այս բաղադրատոմսով քյաբաբները շատ ավելի համեղ կստացվեն, քան խանութից գնվածը։ Այն պատրաստելու համար հարկավոր ՝ 



Բաղադրամասեր
 

Հավի բուդ ոսկրահան արված - 300 գրամ,

տավարի միս - 0,5 կգ,

խոզի միս - 150 գրամ,

բուսայուղ,

սխտոր - 1 պճեղ,

սոխ - 1 գլուխ,

մաղադանոս - մի փոքր փունջ,

աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ - ըստ ճաշակի

 

 

Պատրաստման եղանակը



Տավար միսը, հավի միսը և խոզի միսը կտրատեք փոքր ՝ համաչափ կտորների։ Կտրատեք նաև սոխի կեսը և խառնեք մսի հետ։ Համեմեք աղով, պղպեղներով սխտորով և լավ խառնեք։ Լավ խառնելուց հետո սկսեք ամբողջ զանգվածը դանակով լավ մանրացնել, այնպես կտրատեք, որ մսով զանգվածը աղացածի տեսք ունենա։ Կարող եք նաև աղալ մսաղացով ՝ լայն դանակ ընտրելով, բայց դանակով մշակածը ավելի համեղ կստացվի։ Ավելացրեք վրան նաև մաղադանոս։

 

 

Վերցնում ենք 20 սմ երկարությամբ փայտիկները և մսի կտորները ծակելով անցկացնում ենք վրան: Հետո պտտում ենք առանցքի շուրջը:

Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում և լավ տաքացնում: Փայտիկները դնում ենք թավայի մեջ և 2-3 րոպե տապակում միջինից ուժեղ կրակի վրա: Շրջում ենք, տապակում ևս 2-3 րոպե, որպեսզի բոլոր կողմերին ախորժելի կեղև առաջանա: Հետո կրակը թուլացնում ենք, կափարիչը ծածկում ու 5-6 րոպե եփում մինչ պատրաստ լինելը: Վերոջում քյաբաբների վրա սող և կանաչի լցրեք։



Ամենաընթերցվածը