Պարզ բանջարեղենային աղցան՝ ձեր նյութափոխանակությունը խթանելու և նիհարելու համար
Աղցանը բաղկացած է վիտամիններով և սննդարար նյութերով լի բաղադրիչներից։
Ավելին, այն կօգնի օրգանիզմից հեռացնել տոքսինները, ինչը հատկապես օգտակար է դարձնում այս աղցանը։
Չերի լոլիկը, վարունգը, կարմիր սոխը և մի ճյուղ մաղադանոսը այն բաղադրիչներն են, որոնք ավոկադոյի հետ միասին այս աղցանն ավելի համեղ են դարձնում: Ավելին, այս աղցանն ամբողջությամբ դիետիկ է և օգնում է նվազեցնել ավելորդ քաշը։
Այս աղցանը շատ լավ է ավելորդ հեղուկը հեռացնելու համար։ Ավելին, այն արագացնում է նյութափոխանակությունը։ Վերամշակված մթերքներից հրաժարվելու հետ մեկտեղ՝ ձեր մարմինը հակված կլինի ավելի արագ այրել ճարպը և կծկվի գոտկատեղը:
Այսպիսով, ահա դիետիկ աղցանի բաղադրատոմսը.
Բաղադրությունը:
Չերի լոլիկ
1 կեղևավորված և խորանարդի կտրատած վարունգ,
1 ավոկադո,
1/4 բաժակ ֆետա պանիր (ըստ ցանկության)
կտրատած կարմիր սոխ
մանրացված մաղադանոս
2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
Ծովի աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Չերի լոլիկը բաժանել 2 մասի, ավելացնել ամանի մեջ, կեղևազատել և հեռացնել վարունգի կտորները։ Հեռացրեք ավոկադոյի կեղևը, կտրատեք և ավելացնել պանիրը ամանի մեջ: Թասի մեջ ավելացնել կարմիր սոխը և կտրատսծ մաղադանոսը: Ձիթապտղի յուղն ու սև պղպեղը խառնել, ապա լցնել աղցանի վրա։
Համոզված եղեք, որ նիհարեցնող այս աղցանը կօգնի ձեզ հեռացնել ավելորդ հեղուկը և արագացնել նյութափոխանակությունը։