Պարացետամոլը քայքայում է այս օրգանը․ Խմելուց առաջ իմացեք այս մասին
Դիտումներ 758
Ավելի քան 50 տարի առաջ պարացետամոլի օգտագործումը մեծ տարածում գտավ: Սկզբում այն գնահատվում էր որպես ասպիրինին փոխարինող միջոց,այն իջեցնում է ջերմաստիճանը և չունի գրգռիչ ազդեցություն ստամոքս-աղիքային տրակտի վրա:Ներկայումս տվյալ դեղամիջոցը յուրաքանչյուր տնային դեղատուփի անբաժան մասն է կազմում:
Այն հիմանակնում ունի ջերմիջեցնող և ցավազրկող հատկություն,մինիմալ հակաբորբոքային հատկություն,այդ պատճառով օգտագործվում է սիմպտոմատիկ բուժման համար:
Հիմնականում օգտագործվում է ինֆեկցիոն հիվանդությունից առաջացած տենդային համախտանիշի դեպքում,ինչպես նաև տարբեր ցավերի դեպքում:
Կողմնակի ազդեցությունները՝
Եթե պարացետամոլի դեղաչափը նորմայի սահմաններում է,այն քիչ տոքսիկ է,բայց երկարատև օգտագործման դեպքում զարգանում են կողմնակի ազդեցություններ և այն հատկապես ազդում է երիկամների և լյարդի վրա:
Բժիշկ Մյասնիկովը նույնպես անդրադարձել էր այս դեղամիջոցին։
Մասնագետը զգուշացրել է, որ ջերմիջեցնող ու ցավազրկող դեղամիջոցը կարող է վտանգավոր լինել չափաբաժինը չարաշահելու ու քրոնիկ հիվանդությունների դեպքում: Այն նաև չի կարելի օգտագործվել ալկոհոլի կամ խումհարի ախտանիշների ժամանակ, քանի որ դա կարող է բարձրացնել լյարդի ծանրաբեռնվածությունը և հանգեցնել թունավորման։
Մյասնիկովը ավելացրել է, որ լյարդի հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է պարացետամոլ օգտագործեն։ Խոսքը հետևյալ հիվանդությունների մասին է՝ վարակիչ հեպատիտը, ցիռոզը կամ ստեատոհեպատոզը։
Ամենաընթերցվածը