Պարացետամոլ․ Տեսեք իրականում ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ, երբ պարացետամոլ եք խմում

Դիտումներ 5108

Պարացետամոլ․ Տեսեք իրականում ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ, երբ պարացետամոլ եք խմում

Պարացետամոլ, դեղամիջոց, որը հայտնի է Ացետամինոֆեն անվամբ, օգտագործվում է որպես ջերմիջեցնող։ Այն սովորաբար օգտագործվում է մեղմ և չափավոր ցավի դեպքում։ Երեխաների ջերմությունը իջեցնելու նպատակով կիրառման վերաբերյալ կան տարբեր ապացույցներ։ Այն հաճախ վաճառվում է այլ դեղամիջոցների հետ զուգակցված, օրինակ՝ մրսածության դեմ կիրառվող դեղամիջոցների շարքում։

 

 

Պարացետամոլը, օփիոիդային ցավազրկողների հետ միասին, օգտագործվում է նաև այնպիսի ծանր ցավերի դեպքում, ինչպիսիք են օրինակ՝ քաղցկեղային ցավը և հետվիրահատական ցավը։ 



Այն սովորաբար օգտագործվում է բերանացի կամ ուղիղ աղիքային (ռեկտալ) ճանապարհով, ինչպես նաև ներերակային ներմուծման եղանակով։ Արդյունքները պահպանվում են 2-ից մինչև 4 ժամ։

 

 

Պարացետամոլն, ընդհանուր առմամբ, անվտանգ է առաջարկված դեղաչափերով։ Առաջարկված մաքսիմալ դեղաչափը ամենօրյա կիրառման պարագայում 3-4 գրամ է չափահաս անձանց շրջանում։ Ավելի բարձր դեղաչափերը կարող են բերել թունավորման, մինչև անգամ լյարդային անբավարարության։ Մաշկային լուրջ ցանավորումները հազվադեպ են առաջանում։ Գտնում են, որ այն ապահով է հղիության և կրծքով կերակրելու ժամանակ։ Լյարդի հիվանդությունների առկայության դեպքում այն կարող է օգտագործվել, սակայն ավելի ցածր դեղաչափերով։ 



Այն դասակարգվում է որպես մեղմ ցավազրկող դեղամիջոց։ Այն չունի նշանակալի հակաբորբոքային ազդոցություն։ Թե ինչպես է այն աշխատում, ամբողջովին հստակ չէ։

Ինչպես նշեցինք, Պարացետամոլն ունի անալգետիկ և հակատիպային հատկություններ, բայց ոչ հակաբորբոքային: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այն կարելի է ընդունել ամեն անգամ, երբ ցավ կամ ջերմություն է զգացվում, քանի որ, չնայած դրանք սովորական չեն, բայց կողմնակի բարդություններ կան:

Մի՛ օգտագործեք Պարացետամոլ, եթե՝

 

 

ունեք Պարացետամոլի նկատմամբ ալերգիա
ընդունում եք Պարացետամոլ պարունակող մեկ այլ դեղ կամ պատրաստուկ
արդեն խմել եք 24 ժամվա համար նախատեսված Պարացետամոլի ձեզ նշանակված դեղաչափը:



Ամենաընթերցվածը