Պապիլոմաները հեռացնելու բազմաթիվ եղանակներ կան․ Ահա մի քանիսը

Դիտումներ 500

Պապիլոմաները հեռացնելու բազմաթիվ եղանակներ կան․ Ահա մի քանիսը

Թեյի ծառի յուղը

Մի բաժակի մեջ խառնեք 4-5 կաթիլ սառը ջուրը 2-3 կաթիլ թեյի ծառի յուղի հետ։ Կիրառեք այս լուծույթը ամեն օր մաշկի ախտահարված հատվածները մեկ ամսվա ընթացքում օրական 3 անգամ մաքրելու համար:

Ուրցի թուրմ

Մի պտղունց ուրցի խոտը լցնում են մի բաժակ սառը ջրի մեջ և արագ բերում եռման աստիճանի և թույլ կրակի վրա պահում ևս 5 րոպե։ Քամած արգանակը խմում են օրվա ընթացքում 3 բաժանված չափաբաժիններով՝ ուտելուց առաջ։ Բուժման կուրսը 10 օր է։

 

 

Սոխ և սխտոր

Սոխը մանրացնում են և հյութի հետ միասին քսում գորտնուկներին՝ որպես կոմպրես, օրական 1 անգամ, մինչև ամբողջովին բուժվի: Կարող եք նաև օգտագործել սոխ։ Իսկ սխտորը ճզմում են, հավասար մասերով խառնում ձեթի կամ խոզի ճարպի հետ ու քսում ախտահարված հատվածներին։

Ինչպես տեսնում եք, պապիլոմաները հեռացնելու ժողովրդական միջոցները արագ արդյունք չեն տալիս: Նախքան պապիլոմաները ինքնուրույն հեռացնելը տանը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ:



Ի՞նչ է պապիլոման և ինչպե՞ս ազատվել դրանցից

Պապիլոման  բարորակ ուռուցք է, որն առաջանում է մաշկի մակերեսին  ու լորձաթաղանթի վրա: Դրանք հիմնականում ունենում են կլորավուն ձև, լինում են մարմնագույն կամ բաց շագանակագույն երանգով:

Այսօր պապիլոմայի ավելի քան 60 տարատեսակ է հաշվվում, որոնցից հիվանդածին են համարվում 32-ը: Պապիլոման փոխանցվում է շփման եղանակով. մաշկի  վնասվածքմերի, սեռական հարաբերության, ծննդաբերության ժամանակ:

 

 

Մարդու օրգանիզմում հայտնվելով`  վարակը սկսում է արագ մեծանալ ինչպես չափսերով, այնպես էլ քանակով ու նմանվում է ծաղկակաղամբի կամ էլ աննկատ ու հարթ է լինում:

Ըստ նյույորքցի բժիշկ Դուք Ուիլլենի՝ տնային պայմաններում դրանցից ազատվելու համար հարկավոր է օգտագործել հասարակ խնձորի քացախ:



Ուղղակի մի քանի կաթիլ քացախ կաթեցրեք մաքուր բամբակե բարձիկի կամ սրբիչի վրա և քսեք այն պապիլոմային՝ օրը երեք անգամ:

Այսպես արեք մի քանի շաբաթ, մինչև նորագոյացությունը վերանա:

 

 

Որպեսզի այս գործընթացն ավելի անվտանգ լինի, բժիշկը խորհուրդ է տալիս քացախին մի փոքր ջուր ավելացնել:

Զգուշացում. սա ուղղակի անհատ բժշկի խորհուրդ է, և ավելի անվտանգ կլինի, եթե ինքներդ դիմեք բժշկի՝ խնդրելով նրան պարզաբանել այս բաղադրատոմսի արդյունավետության մասին:  

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը