Ուշադրություն․ Թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին թարխուն ուտել, թե ոչ
Թարխունը ունի սուր, դուրեկան համ ու հոտ, օգտագործում են սննդի մեշ՝ որպես համեմունք: Պարունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր։ Կարգավորում է նյութափոխանակությունը, ախորժաբեր է։
Իսկ հիմա պատասխանենք այն հարցին ՝ թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին թարխուն ուտել, թե ոչ։ Այո, թույլատրվում է, բայց չափավոր քանակով։ Իսկ ամենօրյա օգտգործման համար ցանկալի է խորհրդակցեք բժշկի հետ։
Եթե Դուք ունեք շաքարային դիաբետ, առողջության պահպանման համար շատ կարևոր է «АВС»-ի վերահսկողությունը:
Ի՞նչ է «АВС»-ն:
“А”-ն գլիկոլիզացված հեմոգլոբինն է- ”A1C ”. A1C-արյան անալիզն է, որը ցույց է տալիս արյան մեջ շաքարի միջին մակարդակը վերջին մի քանի ամիսների ընթացքում:
“B”-ն զարկերակային ճնշումն է (անգլ. blood pressure)-Եթե դուք ունեք շաքարային դիաբետ, Ձեր ճնշումը վերահսկելը այնքան կարևոր է, որքան արյան շաքարը կարգավորելը: Բարձր զարկերակային ճնշումը մեծացնում է սրտանոթային և երիկամային հիվանդությունների ռիսկը:
“C”-ն խոլեստերինն է (անգլ. cholesterol)-բարձր խոլեստերինը սրտի նոպայի, ինսուլտի և այլ լուրջ խնդիրների առաջացման ևս մեկ գործոն է:
Ինչու՞ է «АВС»-ն այդքան կարևոր
Շաքարային դիաբետ չունեցող մարդկանց հետ համեմատած, մարդիկ, ովքեր ունեն դիաբետ, 2-3 անգամ ավելի շատ են տանում սրտի ինֆարկտ կամ ինսուլտ:
Դիաբետ ունեցող պացիենտները նաև ունեն երիտասարդ տարիքում ինֆարկտի առավել բարձր ռիսկ: Բացի այդ, դիաբետով հիվանդ մարդիկ ավելի հաճախ են տառապում երիկամային հիվանդություններից: Վերահսկելով АВС-ն, դուք կարող եք նվազեցնել համապատասխան հիվանդությունների առաջացման ռիսկը: