Ուշադրություն․ Թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին նուռ ուտել, թե ոչ

Դիտումներ 1080

Ուշադրություն․ Թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին նուռ ուտել, թե ոչ

Այս միրգն իսկապես թագավորական միրգ է: Նռան հատիկների հյութը շատ հարուստ է ասկորբինաթթվով, այլ մրգաթթուներով, շաքարով ու տանինով: Նուռը ոչ միայն համեղ միրգ է, այլ անփոխարինելի նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել: Նռան կալորիականությունը 52 կկալ է՝ հարյուր գրամի համար: 

 

 

Նուռը մեծ քանակով C, B5 վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ կալիում, A և E վիտամիններ, ֆոլաթթու: 



Այս միրգը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, կանխարգելում հյուսվածքների ծերացումը:

 Նռան պտուղներն այն քիչ մրգերից են, որոնք ոչ միայն թույլատրելի են, այլև անհրաժեշտ՝ շաքարախտով տառապող հիվանդների համար: Օրական 4 անգամ ընդամենը կես թեյի գդալ ուտելուց առաջ նռան հյութ օգտագործելով՝ կարելի է էականորեն նվազեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը:

Ինչու՞ է նուռն օգտակար

նվազեցնում է կատարակտի զարգացման հավանականությունը

 


օգնում է դիաբետի բուժմանը
հակաբորբոքային ազդեցություն ունի
ամրացնում է ոսկորներն ու մկանները
օգնում է պայքարել սթրեսի դեմ
օգնում է իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը

 



կարող է նպաստել զարկերակային ճնշման իջեցմանը
կանխարգելում է ճարպի կուտակումը որովայնի հատվածում
օգնում է պահպանել ջլերի առողջությունը

 


նռան կեղևի թուրմն օգտագործվում է դիարեայի դեպքում
պայքարում է աղիների բակտերիաների դեմ
պայքարում է ատամնափառի դեմ, հակաբակտերիալ ազդեցություն ունի
մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:



Ամենաընթերցվածը