Ուշադրություն․ Թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին մանդարին ուտել, թե ոչ

Դիտումներ 3939

Ուշադրություն․ Թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին մանդարին ուտել, թե ոչ

Արդեն այս օրերին շատ առատ է մանդարինը և հասանելի բոլորին։ Մանդարինի հայտնի է իր օգտակար և բուժիչ հատկություններով։ Համեղ լինելուց զատ, մանդարինը պարունակում է շատ կալցիում (26մգ), ֆոսֆոր (12մգ), որոնք ամրացնում են ոսկորներն ու ատամները, ինչպես նաև մագնեզիում (8մգ), որն ազատում է նյարդային լարվածությունից:

 

 

Մանդարինի կեղևը պարունակում է սալվեստրոլ Q40, որը 9%-ով իջեցնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը: 

 



Մանդարինները մեծ քանակությամբ օգտակար թթուներ են պարունակում և իսկական բնական հակաօքսիդանտներ թաքցնում։ Ձմռանը ցիտրուսները լրացնում են վիտամինների պակասն ու ամրացնում իմունիտետը՝ շնորհիվ ասկորբինաթթվի մեծ չափաբաժնի։

 

 

Մանդարինն անփոխարինելի օգնական է մրսածության դեմ պայքարում․ կեղևը հեշտությամբ հեղուկացնում է լորձը և թեթևացնում հազի նոպաները։ Բացի այդ, այս միրգը հիանալի ջերմիջեցնող է, արագացնում է ոչ միայն մրսածության, այլև գրիպի բուժումը։

 



Օգտակար է նաև մանդարինի հյութը, քանի որ հակամիկրոբային և հակավիրուսային ազդեցություն է ունենում։ Սա նշանակում է, որ մանդարինը հրաշալի միջոց է սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։ Իսկ հիմա խոսենք շաքարային դիաբետի և մանդարինի մասին։ Ուշադրություն․ Թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին մանդարին ուտել, թե ոչ։

 

 

Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ չպետք է չարաշահեն այն, քանի որ մեծ քանակությամբ շաքար է պարունակում։ Կերեք 2-3 օրը մեկ ՝ մեկ հատով։ Բայց ցանկալի է անպայման խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ։ 

 

 

Մանդարինը հակացուցված է նաև նեֆրիտի, հեպատիտի և խոլեցիստիտի դեպքում։



Ամենաընթերցվածը