Ուշադրություն․ Թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին լոլիկ ուտել, թե ոչ

Դիտումներ 11412

Ուշադրություն․ Թույլատրվում է արդյո՞ք շաքարային դիաբետով հիվանդներին լոլիկ ուտել, թե ոչ

Շաքարային դիաբետի ժամանակ դիետան և ճիշտ սննդակարգը կարևոր դեր են խաղում, քանի որ շաքարային դիաբետը հիվանդություն է, որը կապված է նյութափոխանակության խանգարման հետ: 

 

 

Հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձի բնականոն գործունեության խանգարման արդյունքում նվազում է վերջինիս արտադրած ինսուլինը՝ հորմոն, որը պատասխանատու է օրգանիզմում շաքարի ընդունման (ձուլման) համար:



 Արյան մեջ շաքարի բարձր քանակությունը կարող է բերել ամենատհաճ հետևանքների:

Իսկ լոլիկը համարվում է օգտակար բանջարեղեն։ Մեկ լոլիկը պարունակում է 40% վիտամին C, որը բնական հակաօքսիդանտ է և պայքարում է քաղցկեղածին ազատ ռադիկալների դեմ: Լոլիկը պարունակում է նաև վիտամին A, կալիում և երկաթ:
 
 
Կալիումը շատ կարևոր հանքանյութ է, որն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը, իսկ երկաթը կարևոր է արյան նորմալ շրջանառության համար:


 Լոլիկի մեջ առկա վիտամին K-ն արյունահոսությունների ժամանակ նպաստում է արյան արագ մակարդվելուն:
Շաքարային դիաբետով հիվադներին ցուցված է լոլկը և կարող են հանգիստ ուտել։
 
 
Սակայն չպետք է չափաբաժինը շատ լինի, քանի որ լոլիկը ունի հակացուցումներ։ Ալերգիկ ռեակցիաներ, լեղապարկի հիվանդություններ, գաստրիտ, խոցային և միզաքարային հիվանդություն, արթրիտ, ռևմատիզմի դեմքում լոլիկ ուտելուց առաջ պետք է խորհրդակցեք բժշկի հետ։


Ամենաընթերցվածը