Ովքեր են հիշում այս անհոգ տարիները․ Այսպես էինք գնում հարսանիք ՝ տիկնիկը վրեն

Դիտումներ 1000

Ովքեր են հիշում այս անհոգ տարիները․ Այսպես էինք գնում հարսանիք ՝ տիկնիկը վրեն

Անցյալ հուշերից, անդրադառնում ենք 90-ականների հարսանիքներին։

Հարսանիքի զարգացման վաղ՝ մայրիշխանության շրջանում կատարվել է պարզ արարողություններով։ Որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։ Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։ 



Հարսանիքը, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք (խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայր, քահանա, քավոր և այլն)։ Ըստ եկեղեցական ավանդույթի հարսնաքույր և խաչեղբայր անձը կարող է լինել իր կյանքում միայն մեկ անգամ և միայն մեկ զույգի համար։ Եկեղեցու առաջ մի քանի անգամ արգելվում է լինել Խաչեղբայր և Հարսնաքույր, քանի որ նրանք հանդիսանում եմ միայն մեկ ամուսնական զույգի վկաներ։ Խաչեղբայր և հարսնաքույր ընտրելիս պետք է ամպայման ուշադրություն դարձնել այս հանգամանքին։

Ծիսակարգ
Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ։ Հարսանիքները կատարվել են հիմնականում աշնանը՝ գյուղատնտեսական աշխատանքներից հետո և տևել են 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։

 



Ժամանակակից հայկական հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝ պահպանելով, սակայն, որոշ ավանդույթներ։

 

 

Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ (ամուսնության պալատներում կամ ամուսնության գրանցման դահլիճներում ամուսնության հանդիսավոր ձևակերպում և այլն), վերականգնվում է պսակի արարողությունը։



Ամենաընթերցվածը