Ովքե՞ր կարող են արակվել մոծակի տենդով, ի՞նչ անել վարակման դեպքում և ինչպե՞ս է վարակը փոխանցվում
«Արևմտյան Նեղոսի» տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից պտղին։
«Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք. Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 2-6 օր է, որոշ դեպքերում կարող է տևել մինչև 14 օր
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 58 դեպք: Հոսպիտալացվել է 41 քաղաքացի, նրանց վիճակը հիմնականում միջին ծանրության է, իսկ չորս բուժառուի մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում։ Հիվանդությունից արդեն իսկ գրանցվել է 1 մահ` 1938 թվականին ծնված տղամարդ, որն, ըստ աղբյուրի, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:
«Արևմտյան Նեղոսի» տենդով չհիվանդանալու համար պետք է պաշտպանվել նույն մեթոդներով, որոնցով ավանդաբար պաշտպանվում են մոծակներից՝ ծածկել մարմինը, պատուհաններին հատուկ պաշտպանիչ ցանցեր անցկացնել, օգտագործել միջատասպան նյութեր կամ ցողիչներ և քնել մոծակներից պաշտպանված տարածքներում։
Նշենք, որ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում շարունակվում են գրանցվել մարդկանց և կենդանիների մոտ Արևմտյան Նեղոսի տենդի արձանագրման նոր դեպքեր: Այսպիսով, 2024 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է ձիերի մոտ Արևմտյան Նեղոսի տենդի 4 օջախ։ Երեք օջախ հայտնաբերվել է Բրանդենբուրգում, ևս մեկ օջախ հայտնաբերվել է Սաքսոնիայում։
ԱՄՆ-ում Արևմտյան Նեղոսի տենդի 2024 թվականի առաջին դեպքը գրանցվել է Միչիգանում:
Մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման առանցքային գործիքը փոխանցողի վերահսկումն է: