Ոտքերի տհաճ հոտը վերացրեք սոխի օգնությամբ

Դիտումներ 397

Ոտքերի տհաճ հոտը վերացրեք սոխի օգնությամբ

Սոխը հզոր հակասնկային հատկություն ունի։ Իսկ եթե երկար օրվանից հետո կոշիկները հանելիս ոտքերդ յուրահատուկ հոտ ունեն, ուրեմն սունկ ունես։ Տասը րոպե քսեք սոխը ձեր ոտքերին, ապա լվացեք ոտքերը տաք ջրով։ Հնարավորության դեպքում կրկնեք այս պրոցեդուրան օրը երեք անգամ։ Հոտը կվերանա բառացիորեն 2-3 օրից։

 



Տհաճ հոտ ոտքերից. ինչու է առաջանում և ինչպես ազատվել խնդրից: Գրում է 168.am-ը

Ամենատհաճ և ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը: Fabiosa.ru-ն ներկայացրել է՝ ինչու է ոտքերից տհաճ հոտ գալիս, և ինչպես կարելի է ազատվել խնդրից:

Ոտքերից տհաճ հոտն առաջանում է առատ քրտնարտադրության պատռճառով, որը հանգեցնում է բակտերիաների քանակի աճի: Խնդրին կարող են բախվել նույնիսկ մարդիկ, ովքեր հետևում են հիգիենայի կանոններին:

 

 

Ոտքերի տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ հետևյալ գործոնները.

  • Բակտերիաներ: Հոտի պատճառը բակտերիաներն են, որոնք բազմանում են խոնավ միջավայրում: Տհաճ հոտը կարող է առաջանալ նաև այն պատճառով, որ ոտքերը չեն օդափոխվում: Սնկային վարակները ևս նմանատիպ խնդրի պատճառ են դառնում:
  • Որոշ հիվանդություններ:
  • Վատ հիգիենա:
  • Հիպերհիդրոզ՝ առատ քրտնարտադրություն:
  • Անորակ կոշիկներ:
  • Նույն կոշիկը երկար կրելը:

Ինչպես ազատվել տհաճ հոտից

Հիգիենա: Հիգիենայի կանոնների պահպանումը մեծամասամբ հնարավորություն է տալիս խուսափել այս երևույթից:



Հարկավոր չէ յուրաքանչյուր անգամ հակաբակտերիալ օճառ օգտագործել, եթե վարակ չի հայտնաբերվել: Հակառակ դեպքում օճառը կարող է «սպանել» մաշկի առողջ միկրոֆլորան, որը պաշտպանիչ նշանակություն ունի: Այդ դեպքում կմեծանա սնկային վարակի զարգացման հավանականությունը:

Բնական հյուսվածքներից պատրաստված գուլպաներ կրեք:

Ընտրեք որակյալ կոշիկներ:

Տարբեր կոշիկ կրեք, որպեսզի ոտքերը միևնույն կոշիկի մեջ չքրտնեն:

Բնական միջոց: Ջրին քացախ ավելացրեք, ոտքերը դրեք ջրի մեջ: Քացախը կարող է օգնել ազատվել սնկային վարակից, որը տհաճ հոտի պատճառ է դառնում: Ոտքերը ջրի մեջ թողեք 20-30 րոպե:

Ոտքերին կարող եք մանկական ցանափոշի, եգիպտացորենի օսլա քսել:

Կիրառվում են նաև բժշկական միջամտության տեսակներ, երբ դեղամիջոցներ են ներարկում՝ քրտնարտադրությունը կրճատելու համար:

Ուշադրություն: Մարդկանց, ովքեր ստորին վերջույթներիում արյան շրջանառության խնդիրներ ունեն, հակացուցված է որևէ միջոցի կիրառում՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը