Օրվա կատարյալ սկիզբը կարտոֆիլի բլիթներն են. Կիսվում ենք բաղադրատոմսով
Դիտումներ 819
Բաղադրությունը․
կարտոֆիլ - 1,5 կգ.
գազար - 1 հատ.
սոխ - 1 հատ.
սխտոր - 4 պճեղ
խմորիչ - 10 գր.
ձու - 5 հատ.
աղ - ըստ ճաշակի (ես ավելացրել եմ 2 ճ/գ)
պղպեղ
երշիկ
ալյուր - 4 ճ.գ.
կանաչի - ըստ ճաշակի
ձեթ
թթվասեր
Կարտոֆիլը, գազարը, սոխն ու սխտորը մանր քերիչով անցկացնում ենք։ Ավելացնել խմորիչը և խառնել։
Սամիթն ու մաղադանոսը մանր կտրատել։
Երշիկները կտրատել խորանարդի։
Ավելացնել աղ, պղպեղ և խառնել ։
Այնուհետեւ ավելացնել ալյուրը եւ լավ խառնել։
Ստացված զանգվածը ծածկել սրբիչով և թողնել 15 րոպե տաք տեղում։
Առանց խմորը խառնելու՝ սկսում ենք տապակել բլիթները՝ յուրաքանչյուրը դնելով 1-ական թ/գ. խմոր տաք տապակի վրա:
Տապակել մարմանդ կրակի վրա երկու կողմից փակ կափարիչով։
Բարի ախորժակ!
Ամենաընթերցվածը