Օրվա բաղադրատոմսը․ Լցոնած սմբուկներ, պատրաստեք այս համեղ, թեթեև և ամառային ուտեստը, բաղադրատոմսը անչափ պարզ է

Դիտումներ 990

Օրվա բաղադրատոմսը․ Լցոնած սմբուկներ, պատրաստեք այս համեղ, թեթեև և ամառային ուտեստը, բաղադրատոմսը անչափ պարզ է

Օրվա բաղադրատոմսը շատ համեղ, ամառային, թեթև ուտեստ է։ Բայց միևնույն ժամանակ շատ հագեցնող է։ Լցոնած սմբուկներ։ պատրաստեք և վայելեք։ Բաղադրատոմսը հետևյալն է ՝

Բաղադրամասեր

Տավարի միս - 1,5 կգ,

Սմբուկ - 2 կգ (միջին չափի),

Սոխ - 400-450 գրամ,

Կարագ,

Աղ,

Սև պղպեղ,

Կանաչի

 

 

Պատրաստման եղանակը

 



Առանձին տապակում տապակել կարագը, մեջը լցնել մաքրած, մանր կտրտած գլուխ սոխ և տապակել մինչև շագանակագույն դառնալը, ավելացնել , մսաղացով մեկ անգամ աղացած տավարի միս և շարունակել տապակելը, անընդհատ խառնելով, չթողնել, որ մեծ գնդեր առաջանան։ Երբ միսը լրիվ տապակվի, ստացված զանգվածի վրա ցանել աղ, սև պղպեղ, մանր կտրտած մաղադանոսի տերև, խառնել և թողնել որ հովանա:

Սմբուկները լվանալ, կոթը կտրել, անձեռոցիկով չորացնել, դանակով մի կողմից ճեղքել, թեյի գդալով հանել սերմային մաս: Պատրաստի սմբուկները գցել եռացրած և հովացրած ջրի մեջ, թողնել 4—5 րոպե ե քամիչով քամել:

Պատրաստի զանգվածի միջուկը գդալով լցնել նախօրոք պատրաստած սմբուկների մեջ, դասավորել տապակում կամ կաթսայում, վրան լցնել տապակած կարագը, ծածկել, դնել կրակին և տապակել 10—15 րոպե։

Պատրաստի բադրիջանները մատուցել վրան մանրած մաղադանոսի տերևներ ցանած։

 



Ամենաընթերցվածը