Որպեսզի իմունային համակարգը վերակենդանանա 100%-ով, անհրաժեշտ է միայն ծոմ և 3 օր

Դիտումներ 1252

Որպեսզի իմունային համակարգը վերակենդանանա 100%-ով, անհրաժեշտ է միայն ծոմ և 3 օր

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ծոմ պահելու ժամանակ օրգանիզմն ազատվում է ավելորդ ու վնասված բջիջներից։

Երբ մարդը նորից սկսում է ուտել, նրա ցողունային բջիջները արտադրում են արյան նոր սպիտակ բջիջներ՝ էապես թարմացնելով իմունային համակարգը:

Երեք օր սննդից հրաժարվելը կարող է լիովին թարմացնել իմունային համակարգը նույնիսկ տարեց մարդկանց մոտ։ Փորձագետների կարծիքով՝ խոսքը «զգալի հայտնագործության» մասին է։

Շատ սննդաբաններ քննադատում են ծոմապահությունը՝ կարծելով, որ այն լուրջ վնաս է հասցնում օրգանիզմին, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծոմից հետո ցողունային բջիջները սկսում են մեծ քանակությամբ սպիտակ արյան բջիջներ (լեյկոցիտներ) արտադրել, որոնք ակտիվորեն պայքարում են տարբեր վարակների դեմ։

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կարող է մեծ օգուտ բերել հատկապես թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց համար (օրինակ՝ քաղցկեղով հիվանդներին՝ քիմիաթերապիայից հետո):

Տարեցները նույնպես կարող են օգտագործել ծոմապահության տեխնիկան՝ այն զգալիորեն կբարելավի նրանց իմունիտետը և կօգնի պայքարել տարածված հիվանդությունների դեմ։

Ինչպես ասում են մասնագետները, ծոմ պահելը իրականում «սեղմում է վերակայման կոճակը»՝ ստիպելով ցողունային բջիջներին արտադրել արյան նոր սպիտակ բջիջներ: Գերոնտոլոգիայի և կենսաբանության պրոֆեսոր Վալտեր Լոնգոն ասում է.

Ուսումնասիրությունների ընթացքում մասնակիցներին առաջարկվել է կանոնավոր ծոմի ցիկլեր անցնել՝ երկուից չորս օր, վեց ամսով: Հետազոտողները պարզել են, որ շատ օրեր ծոմ պահելը նվազեցնում է ծերացման հետ կապված ֆերմենտի՝ ​​PKA-ի և քաղցկեղային ուռուցքների աճի համար պատասխանատու հորմոնի քանակը:

«Երբ մարդը ծոմ է պահում, նրա մարմինը փորձում է խնայել էներգիան, և դրա համար նրանից հանվում են մեծ թվով չօգտագործված իմունային բջիջներ, հիմնականում՝ վնասված։ Սկզբում մենք նկատեցինք, որ մարդկանց մոտ, ինչպես կենդանիների մոտ, երկարատև ծոմապահության ժամանակ արյան մեջ լեյկոցիտների քանակը նվազում է։ Երբ մարդիկ նորից սկսում են ուտել, արյան նոր սպիտակ բջիջներ են հայտնվում»,- ասում է պրոֆեսոր Լոնգոն։

Եթե ​​այս բացահայտումը հաստատվի այլ հետազոտողների կողմից կլինիկական փորձարկումներում, ծոմապահությունը կարող է դառնալ ամենատարածված բուժումներից մեկը, որը նշանակվում է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց, հատկապես տարեցներին և քաղցկեղով հիվանդներին:

Գիտնականները, սակայն, զգուշացնում են, որ այս տեխնիկան պետք է կիրառել միայն փորձառու դիետոլոգների ու բժիշկների հսկողության ներքո, որպեսզի վնաս չհասցնի օրգանիզմին։ Բացի այդ, բուժական ծոմապահությունը պետք է տեւի ոչ ավելի, քան երեք օր:



Տանը պատրաստեք այս սառեցված կոնֆետները, որոնք անմիջապես բարելավում են իմունիտետը

Ձեզ հարկավոր է․

կոճապղպեղի արմատը ըստ ճաշակի

1 կիտրոն

1 ճ․գ․ մեղր

Կոճապղպեղը մաքրել, մանր կտրատել, ապա բլենդերով մանրացնել։

 
 

 

Կիտրոնը կեղևի հետ միասին կտրատել և մանրացնել բլենդերով։

Խառնել բոլոր բաղադրիչները։ Զանգվածը լցնել սառույցի կամ քաղցրավենիքի ամանների մեջ, ծածկել թաղանթով և ուղարկել սառցարան։

Երբ կոնֆետները սառչեն, հանեք դրանք կաղապարից, հարմարության համար յուրաքանչյուրը փաթաթեք թաղանթով և հետ ուղարկեք սառնարան: 



Քաղցրավենիքը կարող եք պահել հերմետիկ սկուտեղի մեջ սառցարանում։

Անհրաժեշտության դեպքում կոճապղպեղի կոնֆետը հանեք սառցարանից, գցեք բաժակի մեջ և վրան լցրեք եռման ջուր՝ կազդուրիչ վիտամինային ըմպելիքը պատրաստ է։

 

 

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը