Որո՞նք են թոքերի քաղցկեղի առաջին նշանները
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել և նշել թոքերի քաղցկեղի նշանները։
Թոքի քաղցկեղի սկզբնական փուլերը սովորաբար ընթանում են առանց կլինիկական ախտանշանների:
Որո՞նք են հիմնական ախտանշանները`
քրոնիկ հազ,
արյունախխում,
դժվարաշնչություն (հևոց),
ցավ կրծքավանդակում և այլն:
Հիվանդության առաջացման ռիսկի գործոնները բազմաթիվ են․ գիտությանը հայտնի է մոտավորապես 70-ից ավելի ռիսկի գործոն, որոնցից հիմնականը ծխախոտի ծուխն է:
Ապացուցված է, որ թոքի քաղցկեղ ունեցող հիվանդների ավելի քան 95 տոկոսը կյանքի որևէ շրջանում ծխել է, կա՛մ ծխում է, կա՛մ եղել է պասիվ ծխողի կարգավիճակում, իսկ մոլի ծխողների մեծամասնության շրջանում կյանքի որևէ փուլում հայտաբերվում է քաղցկեղային հիվանդություն:
Նվազեցնե՛նք թոքի քաղցկեղի ռիսկի գործոնները:
Վաղ ախտորոշումը նպաստում է արդյունավետ բուժմանը: