Որո՞նք են երիկամային անբավարարության նշանները

Դիտումներ 579

Որո՞նք են երիկամային անբավարարության նշանները

Երիկամները  զույգ օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված):

 

 

 Երիկամները չափազանց կարևոր են ձեր ընդհանուր առողջության համար։ Սննդով կամ հեղուկներով ստացված սննդանյութերը ներծծվում են արյան մեջ և սնուցում ձեր օրգանիզմի բջիջները։ 



Այս գործընթացի ժամանակ առաջացած արգասիքները մշտական հեռացման կարիք ունեն, և դրանց մի մասն արյան միջից զտվում է հենց երիկամների միջոցով (օրինակ՝ միզանյութ և կրեատինին, ֆոսֆորական և ծծմբաթթվային աղեր և այլն)։

 Երիկամային անբավարարությունն առողջական ծանր վիճակ է, որն առաջանում է տարբեր պատճառներից երիկամների անբավարար գործունեության հետևանքով:

Որո՞նք են երիկամային անբավարարության նշանները

 

 

Ախտանիշները կարող են տարբերվել տարբեր մարդկանց մոտ։ Հիվանդության սկզբնական շրջանում հիվանդը իրեն կարող է առողջ զգալ կամ նկատել ախտանիշները նրանց դրսևորվելու պահին։ Երբ երիկամը չի կատարում նորմալ ֆիլտրացիա, նյութափոխանակության արգասիքները կուտակվում են արյան և օրգանիզմի մեջ և այս վիճակը կոչվում է ազոտեմիա։ Ազոտեմիայի քիչ ցուցանիշները կարող են առաջացնել քիչ ախտանիշներ։ 



Հիվանդության հարաճման ժամանակ ախտանիշները նկատելի են դառնում։ Նկատելի ախտանիշներով երիկամային անբավարարությունը կոչվում է ուրեմիա։

Երիկամային անբավարարության ախտանիշները ներառում են հետևյալները

 

 

Միզանյութի բարձր քանակներ արյան մեջ, որը կարող է բերել՝
Փսխում և/կամ լուծ, որը կարող է բերել ջրազրկման
Սրտխառնոց
Քաշի կորուստ
Գիշերամիզություն (նիկտուրիա)
Հաճախամիզություն կամ սովորականից շատ ծավալի մեզով և գունատ մեզով
Քչամիզություն կամ օլիգուրիա՝ մուգ մեզով
Արյունամիզություն
Դժվարամիզություն



Ամենաընթերցվածը