Որն է հայկական ուտեստ՝ տոլման թե հարիսան

Դիտումներ 1505

Որն է հայկական ուտեստ՝ տոլման թե հարիսան

Օքսֆորդի համալսարանի տեղեկատուն նշում է, որ որոշ մարդկանց կարծիքով՝ տոլման ծագել է որպես հայկական ուտեստ, իսկ հետո անցել է թուրքական խոհանոց։

Տոլմայի ճշգրիտ ծագումը հայտնի չէ, սակայն թուրքերը և հույները դրա ծագումը վերագրում են իրենց։

 

 

Տոլմայի մասին հիշատակությունը բացակայում է վաղ պարսկական և արաբական աղբյուրներում, բայց այն արդեն հայտնի է Օսմանյան կայսրության ժամանակներից՝ ի պատիվ սուլթանական խոհանոցի։ Հնարավոր է՝ տոլման ի հայտ է եկել այդ ժամանակ, բայց նաև հնարավոր է՝ այն փոխառնված լինի հունական խոհանոցից, որը հարուստ է խոհարարական ավանդույթներով։



Լցոնված բանջարեղենը, որպես զարդարանքի առարկա, ամենայն հավանականությամբ, մշակված է էլիտայի սեղանի համար։ Պատրաստման բարդ տեխնոլոգիան պահանջում է խոհարարական նախապատրաստություն, իսկ բանջարեղենի և միջուկի ներդաշնակությունը վկայում է պատվիրատուների ճաշակի մասին։

 


Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

 

 

Հարիսան Մուսալեռցիների համար պատմական անցյալ և խորհուրդ ունի։ Մուսա լեռան հերոսամարտի ընթացքում, պաշարված Մուսալեռցիները ցորեն ու այծի միս են ունեցել ու դրանով են սարքել ապուրը։ Հարիսան եղել է նրանց սննդի միակ աղբյուրը ու կենսական նշանակություն է ունեցել նրանց գոյատևման համար։



Ամենաընթերցվածը