Որենք են ոտքերի տհաճ հոտի առաջացման պատճառներն ու այդ խնդրից ազատվելու լավագույն միջոցները: Գրում է med.tert.am-ը

Դիտումներ 230
Որենք են ոտքերի տհաճ հոտի առաջացման պատճառներն ու այդ խնդրից ազատվելու լավագույն միջոցները: Գրում է med.tert.am-ը

Կոշիկները կարող են իսկական զարդ լինել, սակայն լավ չխնամելու դեպքում դրանք ոչ միայն կորցնում են իրենց տեսքը, այլև ձեռք են բերում շատ տհաճ հոտ: Կոշիկի տհաճ հոտից ազատվելու և հետագայում դրա առաջացումը կանխելու համար հարկավոր է նախ հասկանալ, թե որն է դրա առաջացման պատճառը (անորակ հումք, հիգիենա, սնկեր և այլն):

 

Ցավոք կոշիկի պատրաստման համար օգտագործվող անորակ հումքը թույլ չի տալիս, որ ոտքը «շնչի»: Բացի այդ, քիմիական նյութերը կարող են առաջացնել գրգռվածություն, իսկ կոշտ հատվածները՝ վնասվածքներ: Սա է պատճառը, որ կոշիկ գնելիս հարակավոր է ուշադրություն դարձնել նաև արտադրողին: Հարկ է հիշել, որ անորակ կոշիկից հրաժարվելն արդեն իսկ տհաճ հոտից ազատվելու արդյունավետ միջոց է:

 

Տհաճ հոտի առաջացմանը նպաստող մյուս տարածված գործոնը խոնավությունն է: Հարկ է հիշել, որ կոշիկի թրջվելու կամ խոնավանալու դեպքում հարկավոր է այն անմիջապես չորացնել:


Այս դեպքում նվազում է ոչ միայն հիվանդանալու, այլև տհաճ հոտի առաջացման հավանականությունը:

 

 

Ներդիրները ցանկալի է փոխել 3 ամիսը մեկ: Նույնիսկ որակյալ կոշիկների դեպքում հարկավոր է փոխել ներդիրները, քանի որ մանրէները միևնույն է «բնակություն» են հաստատում դրանց վրա: Ամենից հաճախ հարկավոր է փոխել «փափուկ» ներդիրները: Ընդ որում՝ որքան թավ ու երկար է ներդիրների խավը, այնքան մեծ է տհաճ հոտի առաջացման հավանականությունը:

 

Չի կարելի մոռանալ նաև կոշիկների օդափոխման մասին՝ նույնիսկ, եթե դրսում չոր եղանակ է: Մաքուր օդը շատ ավելի արդյունավետ է, քան տարատեսակ նորարարական մեթոդները:

 

Եթե խնդիրն այնուամենայնիվ անհանգստացնում է, ապա կարելի է կոշիկի մեջ որևէ կլանող նյութ լցնել: Օրինակ՝ մանրացրած ածուխ (ակտիվացրած կամ հասարակ), աղ, ալյուր և այլն: Այս նյութերը հարկավոր է թողնել մի քանի ժամ, այնուհետև մաքրել փոշեկուլի կամ անձեռոցիկի օգնությամբ: Կարելի է նաև օգտագործել կերակրի սոդա, սակայն այն կարող է սպիտակ հետքեր թողնել, ուստի պետք չէ կիրառել սև կոշիկի դեպքում:

 

Բավականաչափ ժամանակի առկայության դեպքում կարելի է նաև քացախ օգտագործել: Հարկավոր է քացախով թրջած տամպոնով մաքրել կոշիկի ներսի հատվածը և թողնել, որ այն լավ չորանա ու օդափոխվի: Չափազանց սուր հոտի դեպքում կարելի է մաքրել կոշիկը սպիրտով:

 

Բացի այդ, հարկավոր է հիշել նաև հիգիենայի մասին, քանի որ դա նույնպես շատ կարևոր է: Անհրաժեշտ է հնարավորինս հաճախ լվանալ ոտքերը, փոխել գուլպաներն ու օգտագործել հոտազերծիչ միջոցներ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը