Օրական ընդամենը 2 բաժակ ըմպելիքը կօգնի նիհարել և նվազեցնել արյան շաքարը

Դիտումներ 1118

Օրական ընդամենը 2 բաժակ ըմպելիքը կօգնի նիհարել և նվազեցնել արյան շաքարը

Բոլորը գիտեն, որ նորածիններին սամիթ ջուր են նշանակում ստամոքսի և աղիքների հետ կապված խնդիրները կանխելու համար: Բայց պարզվում է, որ սամիթ ջուրը պակաս օգտակար չէ մեծահասակների համար։

Այս հրաշք ըմպելիքը կօգնի նիհարել և նվազեցնել արյան շաքարը։ Սամիթ ջուրը կարելի է համարել շաքարախտի գերազանց կանխարգելում:
Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում պարբերաբար ընդունել սրտի անբավարարության, լյարդի ցիռոզի և փքվածության դեպքում։
Պարզապես մտածեք, որ փոքրիկ սամիթի սերմը պարունակում է եթերայուղեր, օլեինային և լինոլային թթուներ, ֆլավոնոիդներ, կարոտին և վիտամիններ A և C: 

Ձեզ հարկավոր է.
 1 ճ.գ. սամիթ սերմեր
 1 լիտր եռման ջուր

1. Սամիթի սերմերի վրա լցնել եռման ջուր և թողնել, որ այն թրմվի թերմոսի մեջ` մեկ ժամ։
2. Եթե թերմոս չունեք, կարող եք բանկան փակել նեյլոնե կափարիչով, փաթաթել փայլաթիթեղի մեջ և դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ։
3. Մեկ ժամ հետո քամեք ըմպելիքը։ Խմեք օրական 2 բաժակ՝ առավոտյան 1 բաժակ, երեկոյան 1 բաժակ։
4. Եթե դուք ունեք փքվածություն և կոլիկ, ապա կարող եք խմելու չափաբաժինը հասցնել օրական 3-4 բաժակի։ Սամիթով ըմպելիքը հատկապես օգտակար կլինի ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։
Իր բաղադրության մեջ պարունակվող մի շարք եզակի նյութերի շնորհիվ սամիթի սերմն օգնում է հաղթահարել նյութափոխանակության խանգարումները և քաղցի նոպաները, ինչպես նաև նորմալացնում է արյան շաքարի մակարդակը:
Սա կհեշտացնի և կարագացնի նիհարելու գործընթացը: Ասացեք ձեր բոլոր սիրելիներին, թե ինչպես պատրաստել սամիթ ջուր:



Համեմունք, որը կայունացնում է արյան շաքարի մակարդակը. Ավելի քան 4 տարի իմ շաքարը նորմալ է

Դարչինը նվազեցնում է գլյուկոզայի մակարդակը և նվազեցնում է ուտելուց հետո ներծծվող գլյուկոզայի պարունակությունը։ Բացի այդ, այն բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը և կանխում քաշի ավելացումը:
Ի լրումն առողջ քաշի կորստի խթանման, դարչինը նաև ապահովում է առողջության օգուտների լայն շրջանակ: Դրանցից մի քանիսն են.

 

 

Պաշտպանում է շաքարախտից

Օգնում է ինսուլինի զգայունությանը Կառավարում է արյան շաքարի
մակարդակը 
Հակաբակտերիալ ազդեցություն ունի 
Հակասնկային ազդեցություն ունի
Հզոր հակաօքսիդանտ է
Պաշտպանում է սրտի հիվանդություններից


Թեև դարչինը ուղղակիորեն չի այրում ճարպը, այն նպաստում է քաշի կորստին մարմնի վրա իր հզոր ազդեցության շնորհիվ: Այդ իսկ պատճառով դարչինը խիստ խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նիհարել։



Հետազոտության համաձայն՝ դարչինը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի քանակը ուտելուց հետո։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ դարչինը նվազեցնում է գլյուկոզի մակարդակը գրեթե 29%-ով։

Ձեր ամենօրյա կերակուրներին դարչին ավելացնելը կարող է զգալիորեն բարելավել ձեր զգայունությունը ինսուլին հորմոնի նկատմամբ:

 

 

Որպեսզի քաղեք դարչինի օգուտները քաշի կորստի համար, դուք պետք է կանոնավոր կերպով ներառեք այս համեմունքը ձեր սննդակարգում: Դարչինը համեղ է և հիանալի համադրվում է սմուզիների, հյութերի, մրգային աղցանների, վարսակի հետ։

​Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը