Որ դեպքում է Արևմտյան Նեղոսի տենդը մարդուց մարդուն փոխանցվում․ Պետք է արդեն զգուշանաք

Դիտումներ 981

Որ դեպքում է Արևմտյան Նեղոսի տենդը մարդուց մարդուն փոխանցվում․ Պետք է արդեն զգուշանաք

Արդյոք Արևմտյան Նեղոսի տենդը կարո՞ղ է մարդուց մարդ փոխանցվել․ «Հնարավոր է, եթե լաբորատոր պայմաններում աշխատում են այդ պաթոգենի հետ, օրգանների, արյան փոխպատվաստման ժամանակ է հնարավոր»։

 

 

Մոծակներից բացի, տենդը կարող են տարածել նաև տզերը, ասում է զրուցակիցը․ «Ամառային սեզոնին մարդիկ շատ հաճախ սիրում են գնալ, օրինակ, անտառային հատվածներ։ Այս դեպքում համապատասխան հագուստ պետք է ընտրել, քանի որ տզերը նույնպես կարող են տենդի փոխանցման պատճառ դառնալ։ Դրանք շատ երկար են մնում մարդու մաշկին, այդ պատճառով ցանկալի է անտառային զբոսանքից հետո ստուգումներ անել մաշկի, հատկապես երեխաների»։

 



Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը:

 

 

«Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։

 



Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում: Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ բուժառուի մոտ։

Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:

 

 

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
-դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
-գլխացավ,
-տարածուն մկանացավեր, հոդացավեր,
-փսխում,
-փորլուծություն,
-մարմնի ցանավորում։



Ամենաընթերցվածը