Օգտակար է արդյոք կանաչ ձիթապտուղը, թե ոչ

Դիտումներ 483

Օգտակար է արդյոք կանաչ ձիթապտուղը, թե ոչ

Կանաչ ձիթապտուղները միջերկրածովյան դելիկատես են, որոնք հավելյալ համ են հաղորդում բազմաթիվ ուտեստներին, աղցաններին և ամառային խորտիկներին: 
Կանաչ ձիթապտուղները հարուստ են ճարպերով, սակայն այս ճարպաթթուները՝ ալֆա-լինոլենային և լինոլային, օգտակար են օրգանիզմի համար, քանի որ օգնում են նվազեցնել վատ խոլեստերինը:

 


Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լինոլաթթուն օգնում է նվազեցնել արյան ճնշումը:
Ձիթապտղի սննդանյութերի պարունակությունը տպավորիչ է։ Դրանք պարունակում են բազմաթիվ հակաօքսիդանտ միացություններ՝ ֆլավոնոլներ, անտոցիանիդիններ, կվերցետին, գալիկաթթու, կոֆեինաթթու և այլն: 



Յուրահատուկ սննդային բաղադրությունը բազմաթիվ առավելություններ ունի օրգանիզմի համար՝ ամրացնում է իմունային համակարգը, պայքարում է ազատ ռադիկալների դեմ և աջակցում է սրտանոթային առողջությանը:

 


Ձիթապտուղը հակաբորբոքային ազդեցություն ունի։ Կանաչ ձիթապտղի էքստրակտներն ունեն հակահիստամինային ազդեցություն, օգնում են ալերգիաների, գրգռվածության դեպքում և նվազեցնում քրոնիկական բորբոքումները:

 



Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

 



Ամենաընթերցվածը