Օգտագործեք այս միջոցը՝ ստոմատիտից արագ ազատվելու համար

Դիտումներ 1096

Օգտագործեք այս միջոցը՝ ստոմատիտից արագ ազատվելու համար

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է: Հիվանդության հետ կարող է բախվել ցանկացած մարդ ցանկացած տարիքում, դրա առաջացման պատճառները տարբեր են՝ սովորական վնասվածք, բերանի խոռոչի հիգիենայի կանոնների խախտում:

Xohanoc.am-ը իր սիրելի ընթերցողների համար պատրաստել է ստոմատիտի բուժման արագ և անվնաս եղանակ:

Ինչպես արագ բուժել ստոմատիտը

Նրանք, ովքեր արդեն առնչվել են այս հիվանդության հետ, գիտեն, որ առաջին ախտանշաններից մինչև վերջնական բորբոքումը պետք է որոշ ժամանակ անցնի: Այդ պատճառով անգամ ամենափոքր հետքերը նկատելիս պետք է միջոցներ ձեռնարկել դրանք անհապաղ վերացնելու համար:

 

 

Բաղադրամասեր

  • 1 թեյի գդալ աղ
  • 300 մլ. եռացող ջուր
  • 1/4 լիմոն

Պատրաստման եղանակն ու կիրառումը

1 Աղը լցնել 2oo մլ տաք ջրի մեջ և օրվա ընթացքում ողողումներ անել ստացված լուծույթով:

2 Երեկոյան այդ ջրի մեջ կիտրոն ճզմեք և խմեք: Շաքար պետք չէ ավելացնել:



Ստոմատիտը բերանի խոռոչի տհաճ գոյացություն է, որը սաստիկ ցավ է պատճառում և երբեմն էլ խանգարում ծամելուն:  Ստոմատիտն անվնաս վիրուսային ինֆեկցիա է, որը տևում է մի քանի օրից՝  մինչև մի շաբաթ, երբեմն նույնիսկ՝ ավելի երկար, եթե չբուժվի:

1. Աղ և ջուր: Մի պտղունց աղը խառնեք ջրով, ապա ստացված լուծույթով ողողեք բերանը: Լուծույթը, որքան հնարավոր է՝ երկար պահել ստոմատիտի վրա: Օրվա ընթացքում մի քանի անգամ կրկնեք գործողությունը:

 

 

2. Սև թեյ: Թեյի փաթեթը դրեք ստոմատիտի վրա և պահեք մի քանի րոպե, կրկնեք գործողությունն օրական մի քանի անգամ:

3. Բամբակի կտորը թրջեք ալոէի հյութի մեջ և որքան հնարավոր է՝ երկար այդպես պահեք: Օրական մի քանի անգամ կրկնեք այս գործողությունը:

 



4. Պրոպոլիս: Պրոպոլիսի մի քանի կաթիլ կաթեցրեք ստոմատիտի վրա: Պրոպոլիսն օգտագործելուց հետո կես ժամ ոչինչ մի կերեք և մի խմեք:

Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։



Ամենաընթերցվածը