Ոչ բոլորը գիտեն պատրաստել չիչխանի կոմպոտ, սակայն այն ամենահամեղ ըմպելիքներց է

Դիտումներ 1522

Ոչ բոլորը գիտեն պատրաստել չիչխանի կոմպոտ, սակայն այն ամենահամեղ ըմպելիքներց է

Բաղադրությունը 3 լիտրանոց տարայի համար.

 

չիչխան - 400-500 գ

կիտրոնաթթու - 1/2 թեյի գդալ

 

օշարակի համար՝

ջուր՝ մոտ 2,5 լիտր

շաքարավազ՝ 2,5 բաժակ։

 

 

 



Մենք լվանում և ստերիլիզացնում ենք բանկաները։

 

Չիչխանը դասավորում ենք, լվանում ու լցնում քամիչի մեջ, որից հետո քամիչը 10 վայրկյանով իջեցնում ենք եռացող ջրով կաթսայի մեջ։

Թողնում ենք, որ ջուրը քամվի և հատապտուղները դնում ենք բանկաների մեջ՝ լրացնելով ծավալի 1/4-ը։ Որքան շատ հատապտուղներ լինեն տարայի մեջ, այնքան ավելի հարուստ կստացվի պատրաստի կոմպոտը։

 

 

Օշարակի համար ջուրը հասցրեք եռման աստիճանի, ավելացրեք շաքարավազ՝ 1 բաժակ շաքարավազ 1 լիտր ջրի դիմաց։ Օշարակը բերեք եռման աստիճանի, եռացրեք մինչև շաքարը լուծվի։

 

 



Յուրաքանչյուր տարայի մեջ լցնում ենք 1/2 թ.գ. կիտրոնաթթու և լցնել օշարակը մինչև պարանոցը:

 

 

Փակում ենք ստերիլիզացված կափարիչներով, գլխիվայր շրջում և փաթաթում մինչև ամբողջովին սառչի։

Վայելե՛ք համեղ և առողջարար ըմպելիքը:



Ամենաընթերցվածը