Ո՞ւմ է վտանգավոր տանձ ուտելը՝ զգուշացնում է գաստրոէնտերոլոգը
Քաղցր միրգը, ինչպես պարզվեց, կարող է ոչ միայն օգտակար լինել, այլեւ վնասակար։
Գաստրոէնտերոլոգ Վլադիմիր Ներոնովը պարզաբանել է, որ տանձը հակացուցված է ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով, օրինակ՝ պանկրեատիտով տառապող մարդկանց։ Բանն այն է, որ պտղի միջուկում քարքարոտ բջիջներ կան։
«Տանձն ունի կղանքը ամրացնող հատկություն, ուստի փորկապությամբ տառապող մարդկանց համար մրգի հաճախակի և չափից ավելի օգտագործումը կարող է նաև վնասակար լինել։ Գաստրիտը և մարսողության խանգարման տարբեր ձևերը (դիսբակտերիոզ, կոլիտ, գազեր և այլն) նույնպես հարաբերական հակացուցում կլինեն տանձ ուտելու համար . այն չի կարելի հաճախ և մեծ քանակությամբ ուտել»,- զգուշացրել է նա։
Սակայն, ինչպես նշում է մասնագետը, նշված ախտորոշումներով հիվանդները կարող են օգուտ քաղել մրգից հեղուկ տեսքով։ Օրինակ՝ թարմ մրգերից և չորացրած մրգերից հյութեր և կոմպոտներ պատրաստելու համար: