Ո՞վ կարող է գրել մեկնաբանություններում՝ ի՞նչ է սա

Դիտումներ 1518

Ո՞վ կարող է գրել մեկնաբանություններում՝ ի՞նչ է սա

Գինձը (կորիանդր) անվանում են նաև չինական համեմ։ Golbis.com-ի փոխանցմամբ՝ ոչ բոլորը գիտեն այն մասին, որ սա բնական բուժիչ միջոց է։ Այն ծաղկում է ամռան կեսին, ապա ձևավորվում են դեղնաշագանակագույն պտուղները։ Սերմերն օգտագործվում են՝ որպես համեմունք, որը հրաշալի հավելում է մսային, ձկնային ճաշատեսակներին, ապուրներին։ Կայքը ներկայացրել է համեմունքի օգտակար հատկությունները։

1. Բույսը մեծ քանակով սպիտակուց է պարունակում, իսկ դրա կանաչ մասը հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով և միացություններով, ինչպիսիք են մագնեզիումը, երկաթը, կալցիումը, կալիումը, ֆոսֆորը, բջջանյութը։

 

 

2. A, B, C, E, K վիտամինների հրաշալի աղբյուր է։
3. Միզամուղ հատկություն ունի, ինչի շնորհիվ բուժում է երիկամները։ Հականեխիչ և հակամիկրոբային ազդեցություն ունի։

4. Լավացնում է նյութափոխանակությունը՝ լյարդի ու աղիների առողջ աշխատանքի միջոցով։ Պարբերաբար օգտագործումը կարող է իջեցնել հիպերտոնիայով տառապող մարդկանց արյան ճնշումը։

5. Կարող է օգնել թեթևացնել արթրիտի և ռևմատիզմի նշանները, քանի որ հակաբորբոքային հատկություններ ունի։

 



6. Օգնում է աղեստամոքսային մի շարք հիվանդությունների դեպքում։ Կարող է բուժել դիարեան, որն առաջացել է սնկերի կամ բակտերիաների պատճառով։

7. Տաք ուտեստներից առաջ մատուցված աղցանները, որոնք համեմված են այս համեմունքով, հրաշալիորեն պատրաստում են որովայնը մթերք ընդունելուն։

 

 

8. Օգտակար է տեսողության հետ կապված խնդիրների դեպքում. կարող է օգնել ազատվել կոնյուկտիվիտից, ինչպես նաև կանխարգելել աչքի հետ կապված տարբեր հիվանդությունների առաջացումը՝ շնորհիվ հակաօքսիդանտ հատկությունների։

9. Չինական համեմը թարմացնում է շնչառությունը և օգնում ազատվել բերանի տհաճ հոտից։ Սա պայմանավորված է բույսի հականեխիչ հատկություններով։



Գինձի պտուղները պարունակում են եթերայուղեր, վիտամին C, A, K, հանքային նյութերից՝ մագնեզիում, պղինձ, կալցիում, երկաթ և այլն:

Իր բաղադրության շնորհիվ այն մաքրում է մաշկը, նպաստում ստամոքսի աշխատանքի բարելավմանը, թարմացնում է բերանի խոռոչը, խթանում մարսողությունը, իջեցնում է արյան ճնշումը, բարելավում է երիկամների աշխատանքը, շաքարային հիվանդությունների դեպքում հանդիսանում է լավ միջոց, բարելավում է ոսկորների ամրությունը, պաշտպանում է աչքը արտաքին ցավերից, բուժում է քոսը:

Այն ունի հիանալի յուրահատկություն ցավերի մեղամացման և վերացման համար: Օգտագործվում է գլխացավերի, ականջացավերի, մեջքի ցավերի դեպքում: Իր եթերայուղի շնորհիվ այն ունի յուրահատուկ անուշաբույր հոտ:



Ամենաընթերցվածը