Ո՞վ գիտի այս համեղ թեյի անունը․ Բացի նանայից ինչպես են անվանում

Դիտումներ 3417

Ո՞վ գիտի այս համեղ թեյի անունը․ Բացի նանայից ինչպես են անվանում

Դաղձ (լատ.՝ Méntha), շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Բոլոր տեսակների բնորոշ է սուր հոտավետ հոտ, նրանցից մեծ մասը պարունակում է մեծ քանակությամբ մենթոլ։

Այս ընտանիքի բույսերը իրարից տաբերվում են քիմիական կազմով, արտադրում են նյութափոխանակության տարբեր ցնդող նյութեր՝ մետաբոլիտներ (նյութափոխանակիչներ), այսպես կոչված՝ ցնդող արոմատիկ նյութեր, որոնք արտադրում են տարբեր հոտեր և այլ քանակությամբ եթերային յուղեր։

 

 

Ըստ ավանդության՝ դաղձ (անանուխը ) Mentha է կոչվել Մենտա հավերժահարսի անունով, ում Պերսեփոնեն՝ Զևսի և Դեմետրեի դուստրը, բուսական աշխարհի թագուհին, հոտավետ բույս դարձրեց՝ բուրավետ դաղձ ու Աֆրոդիտեին ընծայեց։

Բույսը լայնորեն օգտագործվում է սննդային ապարանքների պատրաստման, կոսմետիկայի՝ դաղձ ճապոնական (Mentha japonica) և կծու դաղձ (Mentha piperita), բուսական բժշկությունում և արոմաթերապիայում՝ կծու դաղձ, դաղձ ջրային (Mentha aquatica), դաղձ ճահճային (Mentha pulegium), դեղագործության մեջ հիմնականում օգտագործում են կծու դաղձը։

 



Դաղձի յուղի հիմնական բաղադրամասը ստացվում է դրա մեջ պարունակվող մենթոլից։ Մենթոլը մաշկի և լորձաթաղանթի հետ շփվելիս հրահրում է սառնության զգացողություն, դրա հետ մեկտեղ նեղանում են արտաքին արյունատար անոթները և լայնանում ներքին օրգանների անոթները։ Դաղձի յուղն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։

 

 

Բժշկության մեջ դաղձն օգտագործվում է լեղապարկի և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Դրանից պատրաստված թուրմերը, եփուկներն ու դեղպատրաստուկներն օգնում են որոշ լեղաքարային հիվանդությունների դեպքում, ուժեղացնում աղիների գալարակծկքանը, մաքրում օրգանիզմը խարամներից, բացի այդ, այն նշանակվում է կոլիտների և էնթերոկոլիտների դեպքում։

Ավիցեննան ջրային անանուխ է առաջարկել ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, լվիճային անանուխ՝ արյունատար անոթների լայնացման, ախորժակի բարելավման, աղիների գործունեության կանոնավորման համար։

Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս անանուխ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար։

 



Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը։ Այն կենարար ըմպելիք է։

Վայրի, օրգանական դաղձի չորացված հումքը օգտագործվում է սնունդների մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, սալաթներին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը։

Մշակման ժամանակ առանձնացնում ենք թարմ, վայրի խոտաբույսի ոչ պիտանի մասերը, չորացնում չորանոցներում և անմիջապես փաթեթավորում թղթե փաթեթներում, որտեղ բույսը կարողանում է պահպանել իր արոմատիկ գամման։



Ամենաընթերցվածը