Ո՞ր թութն է ավելի օգտակար, որը՞ պետք է ուտենք․ սևը, թե սպիտակը

Դիտումներ 3123

Ո՞ր թութն է ավելի օգտակար, որը՞ պետք է ուտենք․ սևը, թե սպիտակը

Թութը այն քաղցր մրգերից է, որ գրեթե բոլորն են սիրում։ Ինչպես ցանկացած մթերք, թութը նույնպես ունի հակացուցումներ։

 

 

Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Tuyl ։

Ինչպես գիտեք կա սպիտակ և սև թութ։ Ո՞ր թութն է ավելի օգտակար, որը՞ պետք է ուտենք․ սևը, թե սպիտակը։



Սպիտակ թութը պարունակում է օրգանական թթուներով, հարուստ է վիտամին C-ով, կարոտինով, սպիտակուցներով եւ մանրաթելով: Այս ակտիվ նյութերն օգտակար են նշագեղձերի բորբոքման, հազի, ջերմութեան, փորլուծութեան եւ գլխացաւի ժամանակ:

 

 

Այն հարուստ է նաեւ հակաօքսիդանտներով եւ թթի կանոնաւոր օգտագործումը կարող է զգալիօրէն նւազեցնել խոլեստերինի պարունակութիւնն արեան մէջ եւ պայքարել սրտի հիւանդությունների դէմ:

 



Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպիտակ թթի էքստրակտի օգտագործումն իրականում օգնում է օրգանիզմին պայքարել ուռուցների դեմ: Այժմ հետազոտողները շարունակում են բացահայտել ուռուցքները բուժելու նրա կարողությունը:

Սկսած հնադարից, թութը լայն կիրառություն է գտել և´ որպես բարձրարժեք սննդամթերք, և´ որպես դեղամիջոց: Հասուն պտուղները վերացնում են փորկապությունը, իսկ ոչ հասունը` ընդհակառակը: Այդ պատճառով էլ վրացիները հնուց կարմիր թութն օգտագործել են լուծի դեմ: Թթի եփուկը` դոշաբը, մեր ժողովուրդը հնուց օգտագործել է շնչառական հիվանդությունների դեմ: Հրաշալի բուժամիջոց է թթով մոնոդիետան (7-15 օրով): Այս դեպքում ի հայտ են գալիս քաղցաբուժության (ծոմապահության) բոլոր նշանները, և չնայած օրգանիզմը բավականին բարձրարժեք սնունդ է ստանում (օրական 1-2 կգ թութ), 4-րդ օրվանից սկսած մարդու քաշը սկսում է պակասել օրական 700-1000 գրամ: Ստացվում է հետաքրքիր իրավիճակ, մարդն իրեն զգում է առողջ, կայտառ, ուժեղ, կուշտ և քաշ է կորցնում:

 

 

 

Այդ ընթացքում օրգանիզմից հեռանում են կուտակված աղերն ու թափոնները, հիվանդ ու ծեր բջջիջները, արյունն արագ փոխում է իր կազմը` թարմանում, առողջանում: Թափոնների արտազատումն այնպես բուռն է ընթանում, որ երիկամները, չհասցնելով դրանց հեռացումը լրիվ իրագործել, մի մասն արտազատում են մաշկի միջոցով, որի հետևանքով մաշկի վրա կարող է առաջանան ցան, պզուկներ: Հատկատես բուժիչ է սև թութը: Թթի չիրը ձմռանն անփոխարինելի սնունդ է երեխաների ու մեծահասակների համար:



Ամենաընթերցվածը