Մթերքներ, որոնք խտացնում են արյունը և առաջացնում թրոմբոզ
Դիտումներ 10226
Որոշ մթերքներ արյան մակարդման հետ կապված խնդիրներ են առաջացնում։
Արյան թրոմբները, որոնք չեն լուծվում, կարող են հանգեցնել վտանգավոր բարդությունների: Այս առումով ավելի հեշտ է կանխել լուրջ հետեւանքները, քան բուժել։
Մասնագետների կարծիքով՝ բուսական յուղով տապակած սնունդը կարող է հրահրել աթերոսկլերոզ, որը կարող է հանգեցնել արյունատար անոթների խցանման։
Զգուշությամբ պետք է ուտել չիպսեր, տապակած հավ, կրեկեր, թխվածքաբլիթներ, նրբերշիկ։
Արյունը նոսրացնելու համար հարկավոր է սննդակարգ հաստատել և շատ ջուր խմել։ Մարդուն օրական 1 կգ քաշի դիմաց առնվազն 30 մլ ջուր է պետք։
Բացի այդ, դուք պետք է ուտեք նաև արյունը նոսրացնող նյութեր պարունակող մթերքներ։
Դրանցից՝ կոճապղպեղ, սոխ, սխտոր, նուշ, հնդկահավ, արևածաղկի սերմեր, ճակնդեղ, մուգ շոկոլադ:
Ամենաընթերցվածը